Մի քիչ համբերություն, ամեն ինչ կպարզվի, և Լևոն Հայրապետյանը դուրս կգա.Արա Աբրահամյան
<<Մի քիչ համբերություն, ամեն ինչ կպարզվի, և Լևոն Հայրապետյանը դուրս կգա>>», – անդրադառնալով Ռուսաստանում կալանավորված հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի հարցին՝ ասաց Արա Աբրահամյանը՝ շարունակելով․ – «Մենք բոլորս մտահոգված ենք: Բոլորս քայլեր ենք ձեռնարկում: Ես էլ կփորձեմ նորից վերադառնալ այս խնդրին, ինչ կարող եմ, նորից անել: Որովհետև գիտեք [Հայրապետյանի] առողջական վիճակի մասին: Դա մեր բոլորիս առաջնային խնդիրն է, որ Լևոն Հայրապետյանը գոնե այս ընթացքում տանը լինի»:
Ըստ Աբրահամյանի, «АФК Система»-ի հիմնադիր և ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի տնային կալանքը «կարագացնի Լևոն Հայրապետյանի հետ կապված գործը»․ – «Այ, որ տեսնենք, որ Եվտուշենկովը բոլոր հարցերին պատասխանեց, այդ օրը Հայրապետյան Լևոնը դուրս կգա»:
Լրագրողներից մեկը հարցրեց՝ հաշվի առնելով, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «АФК Система»-ի տնօրենների խորհրդի անդամ է, նրա համար վտանգ տեսնո՞ւմ եք: Աբրահամյանի պատասխանը․ – «Ընդհանրապես վտանգ չկա: Որովհետև տարբեր խնդիրներ են: Երկրորդ նախագահը լրիվ ուրիշ ֆունկցիաներ, ուրիշ պարտականություններ, աշխատանք ունի: Դա ընդհանրապես կապ չունի»:












