Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն

Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը վերադարձավ հայրենիք

Հոկտեմբեր 2, 2014թ. 10:50

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած Հակոբ Ինջիղուլյանը հայրենադարձվել է:

«Զվարթնոց» օդանավակայանում Ինջիղուլյանը լրագրողներին ասել է, որ ադրբեջանական գերության մեջ ենթարկվել է ճնշումների` նրան անընդհատ ծեծել են և հայհոյել, ստիպել ցուցմունքներ գրել` սպառնալիքի տակ:

Ինջուղալյանն ասել է նաև, որ պատրաստվում է շարունակել ծառայությունը հայկական բանակում: 2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991-ին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը` հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն