Գլխավոր » WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Մշակույթ, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Հայոց Անին վտանգված է

Հոկտեմբեր 4, 2014թ. 21:57

Հայոց-Անին-վտանգված-է-300x200X դարում հայոց մայրաքաղաք հռչակված Անին մինչ օրս զարմացնում ու հիացնում է իր թեև վիրավոր, բայց անկրկնելի տեսքով՝ պարիսպների հզորությամբ ու եկեղեցիների առատությամբ, մշակութային բարձրարժեք կոթողներով ու հայկականության անհերքելի փաստերով:

Սակայն այսօր մեծ վտանգ է սպառնում հայոց չքնաղ ոստանի հայկականությանը, քանի որ Թուրքիայի կառավարությունը մշակութային կոթողների վերականգման քողի տակ Անիի եկեղեցիների վերանորոգումը վստահել է թուրք և օտարազգի շինարարների, որոնք եկեղեցիների վրայից իսպառ վերացնում են առանց այն էլ համարյա ոչնչացրած հայկական հետքերը՝ խաչեր, արձանագրություններ, որմնանկարներ և այլն:

Անի ժամանած զբոսաշրջիկներին թուրք զբոսավարները հայկական արձանագրությունները ներկայացնում են որպես վերացած անհայտ ժողովրդի թողած հետքեր, և պատմությունն ու արդարությունը խեղվում են ամեն պահ ու անպատիժ: Հաշվի առնելով այս ամենը, կոչ ենք անում Հայոց Մեծ եղեռնի 100 ամյակին ընդառաջ ազգովի հանդես գալ պահանջատիրոջ կարգավիճակով և միջազգային հանրության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հասնել նրան, որ Անիի մշակութային կոթողների վերանորոգումը կատարվի հայ մասնագետների կողմից կամ մասնակցությամբ, որ Անիի Բագրատունի թագավորները չներկայացվեն որպես Բագրատողլի փաշաներ, որ մատուցվի ճշմարիտ և իրական պատմությունը:

Ժամանակն է ցույց տալ աշխարհին, որ հայ նոր և ապագա սերունդների մեջ դույզն ինչ չի մարել պատմական արդարության վերականգման կամքն ու հավատը: Ժամանակն է ցույց տալ, որ Եղեռնի հետևանքով աշխարհասփյուռ դարձած հայությունը պահանջատեր է հայ հոգևոր-մշակութային ժառանգությանը:

ԱՆԻՆ ՀԱՅԻՆՆ Է ԵՎ ՄԻՇՏ ՀԱՅԿԱԿԱՆ «Միացիր և միացրու»,- այս է այսուհետ ամեն ճշմարիտ հայի հրամայականը: Մենք դիմում ենք Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) գործուն միջոցներ ձեռնարկել կանխելու համաշխարհային մշակութային ժառանգության՝ հայկական հուշարձանների ավերումը և կերպափոխումը: Մենք կոչ ենք անում Համաշխարհային հայկական կոնգրեսի կառույցներին, աշխարհասփյուռ հայությանը միանալ մեր դիմումին և ստորագրությամբ պահանջատեր դառնալ Հայոց մայրաքաղաքին և նրա հոգևոր մշակութային արժեքներին:

Համաշխարհային հայկական կոնգրես և Ռուսաստանի հայերի միություն
«Հայ ասպետ» Կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամ


Դիտել WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Մշակույթ, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն