Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Մշակույթ, Քաղաքականություն

Եվրոպայի տարածաշրջանի ֆրանկոֆոնիայի ԽՎ նախագահների նիստում բարձրաձայնվել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման մասին

Հոկտեմբեր 4, 2014թ. 22:33

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի 27-րդ նստաշրջանին: Պատգամավորը ներկայացնում է աշխատանքային գործուղման կարճ հաշվետվությունը:

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը մասնակցում էի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի 27-րդ նստաշրջանին / այս մասին գրել են նաեւ որոշ լրատվամիջոցներ/:Նստաշրջանի օրակարգում երկու հարց էր՝ ա. Ֆրանկոֆոնիայի առջեւ ծառացած մարտահրավերները այն երկրներում, որտեղ ֆրանսերենը պետական լեզու չէ, բ. բազմամշակութայնությունն ու բազմալեզվությունը որպես համընդհանուր արժեքներ 20-21-րդ դարերի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պատմության մեջ:

Նստաշրջանը ընդունեց նաեւ բանաձեւ, որում առաջարկվում է երկրների կառավարություններին, առավել ուշադիր լինել ֆրանսախոս եւ ֆրանկոֆիլ երիտասարդների եւ քաղաքացիների նկատմամբ, աշխատանքի ընդունելիս հաշվի առնել նրանց ֆրանսերենի իմացությունը: Ինքս ելույթ եմ ունեցել երկու հարցերի քննարկումների ժամանակ, ներկայացնելով իրավիճակը մեր երկրում, ներկաներին հրավիրելով Հայաստան , բարձրացրել եմ նաեւ իսլամիստների կողմից Սիրիայի Դեր-Զոր անապատում Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված քրիստոնեկան եկեղեցու պայթեցման հարցը: Լեհ սենատորներ, տարբեր երկրների պատգամավորներ բավական հետաքրքրված են մեր տարածաշրջանով եւ իրենք էլ իրենց տեսակետները հայտնեցին: Իսկ ամենակարեւորը համարում եմ այն, որ իմ գործընկերները սիրով ընդունեցին մեր հրավերը եւ որոշում կայացվեց Եվրոպայի տարածաշրջանի ֆրանկոֆոնիայի ԽՎ նախագահների հաջորդ նիստն անցկացնել Երեւանում, 2015 -ի ապրիլին:Կարծում եմ, հարկ չկա մանրամասնել, թե որքան կարեւոր է սա մեզ համար:

Ի դեպ, Ֆրանկոֆոնիայի ԽՎ տարածաշրջանային մեկ նիստ Երեւանում առաջին անգամ տեղի է ունեցել 2010-ին, իսկ նախագահների նիստ տեղի կունենա առաջին անգամ:

Լուսանկարներում՝ նիստի ժամանակ եւ ավանդակական խմբակային լուսանկար….


Դիտել Լրահոս, Հասարակություն, Մշակույթ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն