Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

ԵԿԵՔ ԱՆԿԵՂԾ ԽՈՍԵՆՔ. Ո՞ՐՆ Է ՁԵՐ ՆՊԱՏԱԿԸ

Սեպտեմբեր 14, 2014թ. 21:17

2017-2018-ի ընտրություննե՞ր, թե՞ այլ բան

Երեկ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ անդրադարձավ ընդդիմախոսների փաստարկներին, որոնք մի կողմից, ասում են՝ իշխանությունները շատ վատն են, չունեն վստահություն, ուրեմն չունեն իրավունք սահմանադրություն բարեփոխելու, մյուս կողմից էլ, թե՝ վերարտադրվել են ուզում. «Բայց հարգելիներս, այս կիսանախագահական համակարգը առավելագույնս հարմարեցված է իշխանության վերարտադրման համար: Հաջորդը՝ եթե դու համարում ես, որ այս իշխանությունները այնքան վատն են, որ նրանց որեւէ բան չպետք է թույլ տալ, ուրեմն հայտարարիր թշնամի ու վերաբերվիր իբրեւ թշնամու: Բայց կա՞ նման մտադրություն, պատրա՞ստ են նման քայլի այն քաղաքական ուժերը, որոնք չեն ուզում սահմանադրություն բարեփոխել:
Եկեք բացահայտ անկեղծ խոսենք, ո՞րն է ձեր նպատակը. 2017-2018-ի ընտրություննե՞րն են, թե՞ այլ բան կա ձեր մտքում»:


Դիտել Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն