Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է, թե երբ կհասունանա նախագահի հրաժարականի պահը
Հմուտ քաղաքական գործիչը նախագահի հրաժարականը պահանջելուց զատ շատ ավելի կարևոր պահանջներ ունի ներկայացնելու, կարծում է Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելում, թե նախագահի հրաժարականի պահը իրականում պետք է հասունանա, քանի որ նախագահի կողմից այս պահին իրականացվող քայլն արդեն իսկ համարժեք է սեփական հրաժարականին:
«Պահանջել հնարավոր է ամեն ինչ, նաև երկրի նախագահի հրաժարականը, սակայն լինելով սկզբունքային քաղաքական գործիչ, Հայաստանի բոլոր նախագահներին ընդդիմադիր եմ եղել, բայց հրաժարականի պահանջի առումով կարծում են, որ այն պետք է նախ հասունանա` առարկայականորեն»,-ասում է Հովհաննիսյանը: Պետք է ծավալվեն կոնկրետ գործողություններ, պետք է լինի հասարակական միասնություն: Ինչ վերաբերում է ցանկություններին, ապա Ր. Հովհաննիսյանն անձամբ չի ցանկանում, որ հասունանա նախագահի հրաժարականի պահը: Նա հավատացած է, որ նախագահը ևս չի ցանկանա հրաժարական տալ, բայց, ըստ նրա, այսօրվա գործողությունները ցույց են տալիս, թե վաղն ինչ հետևանքներ կարող են լինել: «Ինձ համար, որպես քաղաքացի, ցավալի է, որ մարդը, որը նվիրվել է Ղարաբաղյան շարժմանը, եղել է դրա կազմակերպիչներից մեկը և մեծ ծառայություններ է մատուցել Հայաստանին, այսօր կարող է սխալ գործել»:
Ա.Գ.












