Հայաստանը դեռ պատրաստ չէ մրցակցել
“Մենք պատրաստ չենք եւ պետք է արագ պատրաստավենք Եվրասիական տնտեսական միության շուկայում մեր դիրքերն ամրապնդելու համար: Բայց դրա համար նախպադրյալներ չկան”,- ԱԺ ԲՀԿ խմբկացության պատգամվոր Լյովա Խաչատրյանի տեսակետն է , մեր երկրի` Մաքսային Միությանն անդամակցելու հնարավոր հետեւանքների վերաբերյալ:
Հավաքված բանախոսներին մի սեղանի շուրջ էր համախմբել, Եվրասիական տնտեսական միություն-հայ գործարարներ թեմայի քննարկումը: Թեմայի քննարկման մասնակիցներից յուրաքնչյուրը խոսքները մեկ էին արել. “Դեռեւս պատրաստ չենք մրցակցել” :
“Պետք է փող ներդնել ու շուկաներ ներգրավել, իսկ մենք դա չենք անում”,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբկացության պատգամվոր Լյովա Խաչատրյանը: “Մենք դեռ անցած տարվանից պետք է պատրաստվեինք, քանի որ գյուաղատնտեսությունն այն ռիսկային ոլորտ է, որի մասով կանխատեսումներ անել պետք չէ”,- հավելում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
“Եվրասական տնտեսական շուկայում մեր դիրքերն ամրապնդելու համար, անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել գյուղտնտեսությանը: Այդ եղանակով միայն կավելացնենք մեր արտահաման ծավալները, հակառակ դեպքում դժվար թե , որեւէ բան փոխվի”,- գյուղատնտես Գնել Մխիթարյանի մտահոգություն է:
Բացի հնչեցրած կարծիքից, անհրաժեշտ է իրազեկվածություն, բանիմաց գործարարաներ եւ մեծ քանակությամբ ներդրումներ: Ըստ ներկաների, սրանք են մեր երկրի համար Մաքսային Միության շուկայում մրցակցելու խոչընդոտները:
“Ամբողջ աշխարհւմ բիզնեսի խթանման առաջին նախապայմանը էժան փողի գաղափարն է: Մեր տնտեսավարողներից շատերը չեն ուզում արտահանել, քանի որ նախորդ տարիներից կուտակաված պարքեր ունեն: Պետությունը հորդորում է բոլորին վարկեր վերցնել, շատ փող կա, բայց էժան փող է պետք”,- ասում է ՀԳՀՄ խորհրդական Գագիկ Սարգսյանը:
yerkirmedia.am












