Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Փողը պետք է ցանկանա գալ Հայաստան. Լյովա Խաչատրյան

Հոկտեմբեր 18, 2014թ. 23:35

ՀԱՅՔ վերլուծական-տեղեկատվական կենտրոնում կայացավ քննարկում ”ԵՏՄ-ն ու հայ գործարարները” թեմայով:

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարծում է, որ գյուղատնտեսության մեջ մեծ դեր են խաղում առաջին հայացքից փոքր թվացող խնդիրները: Մատնանշելով գյուղատնտեսության ոլորտում վաճառվող պահեստամասերը` պատգամավորն ասում է, որ դրանց նկատմամբ վերահսկողության պակասի պատճառով է, որ գյուղմթերքի արժեքը 20 տոկոսով բարձր է:

«Չունեցած բանը չես արտահանի»,- ասում է նա,-«Մենք պատրաստ չենք նման ծավալներով մուտք գործել այդ շուկա: հաջորդ տարվա` գյուղատնտեսությանը հասանելիք գումարը չի ավելացել: Փող պետք է դնես, որ կարողանաս բերք արտահանել, ինչը մենք չենք անում»:

«Այսօր գյուղատնտեսության ոլորտում նայեք ինչպիսի պահեստամասեր են վաճառվում, որի նկատմամբ վերահսկաողություն չկա, ինչի արդյուքնում 20 տոկոսով բարձրանում է գյուղմթերքի ինքնարժեքը: Ինչո՞ւ գյուղացին չի կարողանում գոյատևել` որովհետև հարկերն են բավական բարձր»,- ասում է նա:

«Պետք է նորմալ բիզնես միջավայր լինի: Փողը պետք է ցանկանա գալ Հայաստան: Այսօր մեղադրում ենք ՓՄՁ-ներին, բայց նրանք հերթ են կանգնել ու սպասում են, թե երբ են վերանալու, այնինչ` հակառակը պետք է լինի:

Արագած գյուղում արդեն վարակվել է 200 հա հող, դա շարունակվելու է, այդ վարակված սերմերը նաև հարևան գյուղերի հողերն են վարակելու: Իսկ պատճառն այն է, որ կեղտոտ, վարակված ջրով են ոռոգում: Կառուցվել են ՀԷԿ-եր `առանց ուսումնասիրելու տեղանքը: Երբ տվել են թույլտվություն, ուղղակի չեն ուսումնասիրել տեղանքը: Ճիշտ ուսումնասիրության համար պետք էր ընդամենը 50 մետր բարձրությունից վերցնել ջուրը, որպեսզի և մտնելուց, և դուրս գալուց ունենայինք մաքուր ջուր»,- նշում է Լյովա Խաչատրյանը:

araratnews.am


Դիտել Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն