Մեր երկրում չունենք արդյունաբերական մակարդակի գյուղատնտեսություն. Աշտարակի բնակիչ
Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի բնակիչ Գնել Մխիթարյանը 10 տարի շարունակ զբաղվում է բարձրարժեք, ոչ ավանդական բանջարեղենի մշակմամբ: Այս պահին նա մշակում է 100 տեսակի 50 մշակաբույս:
«Մենք մեր երկրում չունենք արդյունաբերական մակարդակի գյուղատնտեսություն: Մեզ մոտ գյուղատնտեսությունը զարգանում է երկու մակարդակով` եթերային ու փաստացի: Եթերից ուրիշ բան է մատուցվում, փաստացի` ուրիշ»,- խոսելով գյուղատնտեսության ոլորտի խնդիրների մասին, ասաց նա:
<<Մենք երկրում չունենք արդյունաբերական գյուղատնտեսություն: Հեռուստաեթերից մի բան է մատուցվում իրականում այլ է: Մեզ նոր մոտեցում է հարկավոր, եթե ուզում ենք դրսի շուկաներ դուրս գալ: Իսկ դրա համար պետությունը պետք է մեծ օժանդակություն ցույց տա: Խոսում ենք պետություն մասնավոր հատված համագործակցության մասին, բայց սայլը տեղից չի շարժվում: Կարկտահարւթյան, ոռոգման ջրի հարցերը լուծված չեն: Չունենք տեխնոլոգիաներ, մասնագետներ: Կան բնակավայրեր, որոնց հողերի 8-10 տոկոսն է մշակվում: Առաջարկս է` մշակել եթերայուղատու բույսեր, որոնցից ստացված 1 լիտրը հավասար է մեկ բեռանատար մեքենայի շահույթին: Այն ինչ ասվում է եթեից պետք է դառնա իրականություն, որպեսզի հայ հողագործը չկորցնի այն, ինչ գեներով ժառանգվել է իրեն>:
Ըստ գյուղատնտեսի` մեզ ոլորտում նոր մոտեցումներ են պետք, եթե փորձում ենք հասնել արտահանման բարձր մակարդակի:
«Մեզ մոտ ճիշտ մեխանիզմ չի ձևավորվում: Դրսի մոտեցումները մեր ժողովրդի համար ընդունելի չեն: Ամեն տեղ մարդիկ պետք է հավաքվեն և իրենք իրենց մոդելը մշակեն: Ամենամեծ աջակցությունը պետք է ցույց տա պետությունը: Այսօր միշտ հնչում է պետություն-մասնավոր դաշտ: Ես հիմա ասում եմ` գնանք դաշտ, ապշելու բան է»- ասաց նա ու ավելացրեց,- «Կարկտահարության հարցը լուծված չի, ոռոգման ջրի հարցը լուծված չի, էլ չեմ ասում փողը, տեխնոլոգիաները: Այսօր բնակավայրեր կան, որ հողի ընդամնեը 8-10 տոկոսն է մշակվում»:
<<Հայք>> կենտրնում քննարկման մասնակից ֆերմերները շվարած էին, ասում են` երկրում չկա արդյունաբերական մակարդակի գյուղատնտեսություն, պետությունը ոչնչով չի օգնում, վարկերի տակ գյուղացուն չոքացրել են, բայց եթերից մեծ -մեծ խոսում են հայկական գյուղմթերքները ԵՏՄ շուկա արտահանելու մասին:












