Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Հովիկ Աբրահամյան.«Կառավարությունը շարունակելու է պետական աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսության զարգացմանը»

Հոկտեմբեր 18, 2014թ. 16:09

ԵՏՄ Հայաստանի անդամակցությունը նոր հորիզոններ է բացում գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների մեծացման համար, «Հայագրոֆորում» ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այդ համատեքստում վարչապետն անհրաժեշտ է համարում ազգային գյուղատնտեսական շուկայի ենթակառուցվածքների շուտափույթ արդիականացումը, միջազգային չափորոշիչներին համապատասխան ապրանքատեսակների որակի ապահովումը:

«Այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսության զարգացման համար: Ծանոթ լինելով գյուղացու հոգսերին և խնդիրներին և գիտակցելով մրցունակ գյուղատնտեսության դերը երկրի առաջընթացի գործում՝ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկելու գյուղական վայրերի սոցիալական խնդիրների լուծման և գյուղատնտեսական ոլորտի արդիականացման ուղղությամբ: Վստահ եմ, որ աստիճանաբար բարելավվելու է նաև կյանքի մակարդակը: ՀՀ կառավարության մոտեցումն այն է, որ ագրարային ոլորտում լուրջ ռազմավարական բարեփոխումները պետք է ապահովեն առավել բարենպաստ պայմաններ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի զարգացման համար»:

Հավելենք, որ Գյուղատնտեսության բնագավառում ներդրած ավանդի և գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել և շնորհակալագրով խրախուսել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ իր հերթին է պարգևատրել ինչպես ոլորտի ներկայացուցիչներին, այնպես էլ ոլորտի հիմնախնդիրները լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչներին:


Դիտել Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն