Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Քաղաքականություն

Որոշ պատգամավորներ հասցրել են “խավիար-անալ” ու “նավթ-ոտե՞լ”

Հոկտեմբեր 22, 2014թ. 01:20

Մեր զանգվածային գիտակցության մեջ պետություն և իշխանություն հասկացությունները հաճախ այնքան են նույնացվում, որ գործող իշխանությունից դժգոհ հատվածը քննադատական ողջ սլաքն ուղղում է հենց պետության հասցեին, այն դեպքում, երբ իրական թիրախը իշխանությունն է: Եթե պետություն և իշխանություն հասկացությունների տարբերությունը հանրության լայն շրջանակների համար հաճախ անընկալելի է, ինչը հասարակ քաղաքացու պարագայում թերևս ներելի է, ապա անընդունելի ու մերժելի է, երբ “անընկալունակությամբ” տառապում են քաղաքական, հասարակական հայտնի գործիչներ, պատգամավորներ:

Պետությանն անխնա քննադատելու դեպքերի ավելի հաճախ ականատես ու ականջալուր ենք լինում երկրի օրենսդիր մարմնում՝ Ազգային ժողովում, ուր, մասնավորաբար, ընդդիմադիր պատգամավորները, մոռանալով, որ իրենք ևս պետության ներկայացուցիչ են, հակաիշխանականությամբ տարված՝ առավելապես զբաղված են պետության վարկաբեկմամբ: Պատճառն այն չէ՞, որ այդպիսինների ընկալումներում բացակայում է պետականամետության բաղադրիչը: Հակառակ դեպքում գոնե երբեմն-երբեմն կգործեր պետությանը չվնասելու գիտակցումը:

Նույն ամբիոնից քիչ չեն հնչել ու հնչում ելույթներ, որոնք մատուցվում են իբրև իշխանության քննադատություն, ազատ ու անկաշկանդ խոսք, բայց իրականում դրանք վտանգավոր են հենց պետական անվտագության տեսանկյունից: Եվ հետաքրքիր է, տեղյա՞կ են այդ “ժողովրդավարները”, որ ադրբեջանական հետռուստալիքները հակահայկական քարոզչությունը իրականացնելու համար ամբողջությամբ հենվում են իրենց “բառ ու բանի” վրա՝ ցիտելով ընդդիմության հակապետական ելույթները: Հիմա ի՞նչ անել, այս մասին չխոսե՞լ, լռե՞լ, որ հանկարծ իշխանամետ կամ էլ հակաժողովրդավար չընկալվե՞նք, չխոսել ու թույլ տալ, որ սրանք շարունակե՞ն”ՙակամայից” պետություն վերակաբեկելը:

Հենց այս մտահոգությամբ երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ խորհրդարանի ամբիոնից մտորելու տեղիք տվող հայտարարություն հնչեցրեց, ասելով, թե հաճախ հայոց խորհրդարանի ամբիոնը օգտագործվում է ադրբեջանական ապատեղեկատվության տարածման համար, հրապարակվում են կեղծ նյութեր: Պատգամավորը խորհուրդ տվեց հետևել նման նյութերի “շրջանառման դինամիկային” ու համոզվել, որ այս պատասխանատու ամբիոնից պետության հասցեին նման ելույթներ հնչում են այն ժամանակ, երբ մեր երկրի նախագահը պետք է հանդիպի ոչ բարեկամ երկրի նախագահի հետ:”Հասկանում եմ, Արևմուտքից մեծ գումարներ են հոսում այս մարդկանց գրպանները, որոնցով նրանք իրենք ընտանիքն են պահում: Ես զգացի ալիևյան նավթադոլարների հոտ, պարզվում է` ֆինանսավորման ձևը փոխվել է”:
Բաղդասարյանն իր ելույթում որևէ մեկի անուն չհնչեցրեց սակայն ժողովրդի խոսքով ասած՝ “գող սիրտը դող”` տեղից վեր թռան երկուսը: Նախ դահլիճից լսվեց հայտնի պատգամավորուհու՝ ժառանգական Զարուհի Փոստանջյանի սուր աղաղակը: Հետո էլ հակազդեցության նշաններ ցույց տվեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ինչին Բաղդասարյանը այսպես արձագանքեց. “Փաստորեն, որոշ մարդիկ անմիջապես իրենց վրա վերցրեցին ասվածս, այն դեպքում, երբ ես անուն չէի տվել, ընդամենը իմ մտավախությունն էի հայտնում: Ու եթե ընդունեցին, կնշանակի ես ասացի ճշմարտությունը”:

Թեմայի քննակումը դահլիճից սահուն տեղափոխվեց կուլիսներ: Երևույթը, իհարկե, որքանով մտահոգիչ ու անհանգստացնող է, սակայն նաև այն “փակ” թեմաններից է, որի շուրջ պատգամավորներից քչերն են նախընտրում խոսել՝ մանավանդ լրագրողական ձայնագրիչի”ներկայությամբ”: Իսկ ձայնագրիչից հեռու, այսպիսի կարծիքներ հնչեցին.”Vահրամ Բաղդասարյանը Զարուհուն մեխեղ տեղում”, ոմանց համար էլ անհասկանալի էր, թե Փաշինյա՞նն ինչի էդպես կատաղեց՝ “կարող է՞ ակտիվ կապերի մեջ են”: Մեկ ուրիշն էլ, թե այս ամենի պատճառն այն է, որ.”ՙԱԺ-ում մարդիկ կան, ովքեր հայրենիք չունեն, ու այդպիսիք ամեն ինչի ընդունակ են”:

Հրապարակային կարծիք հայտնելուց չխուսափողներից մեկը ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ էր. “Մտավախություն կա, քանի որ մեր որոշ գործընկերներ իրենց ելույթներով երբեմն, կամա, թե ակամա, ջուր են լցնում օտարի ջրաղացին՚: Բայց նաև նրբանկատորեն ընդգծեց, թե չի ուզում հավատալ, որ նման մարդիկ հատուկ առաքելություն են իրականացնում մեր խորհրդարանում.ՙՇատ դեպքերում սխալ տեղկատվություն պարունակող ելույթները կարող են դրսում սխալ ընկալվել: Իսկ սա նշանակում է սխալ մեսիջներ ուղղել մեր ոչ բարեկամ երկրներին ու նրանց մղել ոչ ճիշտ եզրակացությունների”:

“ՙԵս կոռեկտության կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր հաճախ անցնում են սահմանները: Ինձ համար անընդունելի է ԱԺ ամբիոնից միմյանց վիրավորելը, անտակտ արտահայտություններ հնչեցնելը: Ի վերջո, մեր ժողովուրդն է մեզ դիտում, նաև ողջ աշխարհը՚. ՕԵԿ խմբակցության ղեկավարը ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ սրանով հանդերձ, սակայն հակված չէ կարծելու, որ խորհրդարանական իր գործընկերները հասցրել են մի քիչ “խավիար-անալ” ու նաև “նավթ-ոտել”:

“Չեմ ուզում հավատալ, որ որևէ պատգամավորի մտքով կարող է անցնել մեր թշնամուն աջակցել: Չնայած երկրում եղած խնդիրները սրությամբ բարձրաձայնելը ականջահաճո է թշնամու համար, բայց դա նաև չի նշանակում վախենալ գնահատականներ տալուց, ճշմարտություն կոծկելը ևս կնշանակի լինել պետության թշնամին: Բայց հարց է առաջանում, արդյոք, որոշ քննադատական ելույթներ, որի թիրախը իշխանությունն է, ավելի մեծ վնաս չե՞ն հասցնում պետությանը: Չէ՞ որ մի բան է քննադատել իշխանության թերացումները, մեկ այլ բան՝ հնչեցնել ազգային անվտանգության տեսանկյունից վտանգավոր հայտարարություններ: “Համաձայն եմ ու դեմ եմ պետությանը վնասելու հաշվին տեղեկատվություն տարածելուն: Անվտանգության տեսանկյունից կան բաներ, որ չի կարելի բարձրաձայնել, չի կարելի անցնել սահմանը”: Հեղինե Բիշարյան նաև հիշեց, որ ամիսներ առաջ անձամբ է լսել, թե ինչպես է ադրբեջանական հայտնի հեռուստաալիքներից մեկը ամբողջությամբ “ցիտում” մեր քաղաքական ուժերի՝ ընդդիմադիրների, որոշ հեռուստաալիքների, մամուլի այն նյութերը, որոնք հակապետական, հակահայաստանյան շեշտադրումներ են պարունակում:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ չնայած համոզված է, որ թշնամին օգտվում է մեր ընդդիմադիր ելույթներից, բայց դա իրեն հիմք չի տալիս ասելու, թե մեր խորհրդանում կան թշնամուն ծառայող պատգամավորներ: Իսկ եթե, իրոք, մեր ազգային անվտանգությանը առնչվող հարցեր են բարձրացվում, գաղտնի տվյալներ են հրապարկվում, ապա Քոչարյանը կարծում է, նման մտավախություն ունեցողները պետք է դիմեն ազգային անվտանգության ծառայությանը, որն էլ կբացահայտի “նավթադոլարներով” վճարվողներին:”Թող ԱԱԾ-ն զբաղվի, օրինակ Զարուհի Փոստանջյանով ու բացահայտի, որ նա եվրոպաներում կամ մեկ այլ տեղում հանդիպել է ադրբեջանցիներին և ինչ-որ քայլերի դիմաց գումարներ ստացել: Եթե կլինեն ապացույցներ, որ տվյալ պատգամավորը նման գործունեությամբ է զբաղված, ուրեմն նրան պետք է զրկել պատգամավորական անձեռնամխելիությունից ու բանտարկել: Բայց առանց նման ապացույցների ճիշտ չէ եզրահանգումների գալ, քանի որ պետական դավաճանության մեջ մեղադրելը լուրջ մեղադրանք է”:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ հակված է կարծելու, որ խորհրդարանի ամբիոնից հնչող այն ելույթները, որոնք չեն բխում մեր պետության շահերից, դրանք դրսից են տրամադրվում: “Կարելի է քննադատել, ասել բաներ, որոնք կարող են նաև իշխանությանը դուր չգալ, դա ոչինչ, բայց երբ անցնում են բոլոր սահմանները, ուրեմն համոզվում ես պետությունը, հայրենիքը իրենց համար գոյություն չունի: Որոշների անզուսպ պահվածքը հուշում է՝ ինչ-որ բան այնպես չէ: Ցավոք, մեզանում էլ կան մարդիկ, որ արծաթին գերի են դառնում”:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն