Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն

Այսպե՞ս ենք սերունդ դաստիարակում

Հոկտեմբեր 27, 2014թ. 00:39

Ծախում էի շուկայում ձու,
Հանդիպեցի մի գյուղացու,
Ոտքերը՝ ծուռ, ձեռքերը՝ ծուռ,
Տրորեցի ոտքը նրա,
Նա էլ ընկավ քթի վրա:

Նմանատիպ գրվածքների, որոնց դժվար է անգամ ստեղծագործություն անվանելը, այսօր հաճախ կարելի է հանդիպել մանկական գրականության մեջ: Այսպե՞ս ենք սերունդ դաստիարակում:

Այս հարցերի շուրջ այսօր լրագրողների հետ “Հայք” վերլուծական-տեղեկատվական կենտրոնում ծավալված քննարկման ժամանակ խոսեցին մանկագիր Լիպարիտ Սարգսյանը և «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը: «Մենք դեմ ենք գրաքննությանը, այն համարում ենք աբսուրդ, անհեթեթություն, որովհետև ինչ որ արգելվում է, ավելի հետաքրքիր է դառնում: Միակ պայքարի ձևը, որ մենք տեսնում ենք, այսօր ստեղծվող լավագույն մանկական գրականությունը լրատվամիջոցների և այլ հասարակական կազմակերպությունների կողմից գովազդելն է, մարդկանց ծանոթացնելը, իրազեկելն ու առաջարկելը»,- ասաց Անուշ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ հրատարակչությունները պատասխանատվություն չեն կրում հրատարակվող գրքերի համար, բայց իրենք ընտրում են միայն լավագույն գրքերը, և թեկուզ քիչ տպաքանակով, բայց նախապատվությունը տալիս են կրթող, դաստիարակող գրականությանը: Մանկագիր Լիպարիտ Սարգսյանն էլ ասաց, որ մեր գեղարվեստական գրականության դարավոր մշակույթը եղել է խիստ դաստիարակչական. «Մեր մեծ գրողները, որոնցից շատերն անգամ դասագրքեր են ստեղծել, ընտրել են լավագույնը, մարդասիրական, հայրենասիրական, աշխատասիրական ու այլ բարձր գաղափարներ պարունակող գրականությունը, և այդ դասագրքերը դառնում էին ուղեցույց, գաղափարական հիմքեր երեխաների համար: Մենք իհարկե չենք կարող ասել, որ այսօրվա դասագրքերն այդպիսին չեն, բայց մանկական գրականությունը, որ այսօր առաջարկվում է գրախանութներում, պարզապես անթույլատրելի երևույթ է: Դրա միակ լուծումն իսկապես լավագույն գրականության քարոզումն է և օրենսդրական դաշտի միջոցով որոշակի վերահսկողություն սահմանելը»:

168 Ժամ


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն