Գլխավոր » Լրահոս

Ոչ` թուրքական ապրանքներին

Հոկտեմբեր 2, 2009թ. 12:40

– Ոչ ասել թուրքական ապրանքներին, -կոչ է անում   Սպառողների Միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Այսօր «Փաստարկ» ակումբում  անդրադառնալով   հայ-թուրքական սահմանի բացմանը  և դրական գնահատելով այն, նա նշեց, որ դրանով հայկական արտադրանքը  մրցունակ է դառնում նաև հայրենական շուկայում:

Նա չժխտեց թուրքական էժան ապրանքի ներհոսքը Հայաստան, սակայն դրան դիմակայելու լավագույն տարբերակ համարեց  Գերմանիայի օրինակին և առաջարկեց  «գերմանական հրաշքը» կիրառել նաև Հայաստանում. այսինքն` գնել միայն հայրենական արտադրանք, դրանոց իսկ մրցակցությունից դուրս մղել ներկրված ապրանքներն ու հնարավորություն ստեղծել, որ հայ արտադրողն իր հաստատուն տեղը գրավի մեր շուկայում:

Բանախոսը սահմանի բացումը  համարում է նաև խթան, որը կապահովի մեր տնտեսության զարգացում և հնարավորություն կստեղծի Հայաստանը շրջափակումից դուրս բերել:

Խոսելով Թուրքիայից ներկրվող սննդամթերքի անվտանգության մասին,նա նորից դիմեց Եվրոպայի փորձին և ընդգծեց  համապատասխան տեսչությունների ստեղծման անհրաժեշտությունը:

Արմեն Պողոսյանը նաև նկատեց, որ Հայաստանը Թուրքիա կարող է արտահանել էլէկտրաէներգիա, հավ և ձու:

Եզրափակելով իր խոսքը` Պողոսյանը կոչ արեց հարգել մեզ և գնել միայնն հայրենական  արտադրանքը:

Կարինե Պետրոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն