Երբ դառնում են օտար կայսրության խոսնակ, ապա դադարում են հայ լինել եվ սկսում են մտածել օտարի անկյունից՝ օտարի համար
Երեկ դիտեցի ռուսաստանյան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հարցազրույցը: Այս մարդն ինքն իրեն խելացի համարելով փորձեց բարձրաձայնել հայոց համար իբր «մի դառն ճշմարտություն»: Ահա նրա ճշմարտությունը, — «Ես կասեմ մի դառը ճշմարտություն, որի հետ ավելի լավ է ապրել, քան գտնվել երազանքների դաշտում: Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը մեծ չէ: ՀՀ-ն փոքր երկիր է, որն ունի իր կոնկրետ ներուժը, ՀՀ-ի հետ գործ ունեցողները հասկանում են, թե ինչ ռեսուրսների հետ գործ ունեն՝ մարդկային, հանքային, նյութական և այլն: Հայաստանում գործող անձանց սթափությունն է պակասում, սեփական հնարավորությունների ճիշտ գնահատումը»:
Նախ, կցանակայի ուղղել մեծն քաղաքագետին, ընդգծելով, որ մեր ժամանակներում երկրի հզորությունը միայն չի որոշվում իր կողմից ընդգծած վերոնշյալ չափորոշիչներով:
Միայն Իսրայելի օրինակը բավական է հասկանալ, որ երկրի աշխարհաքաղաքական ազդեցությունը կարող է նաև մեծ լինել այդ ժողովրդի ՍՓՅՈՒՌՔԻ և ԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅԱՆ շնորհիվ: Հայության համար պոտենցիալ, որը սակայն չի օգտագործվում ծրագրային կազմակերպված գործընթացի բացակայության պատճառով: Անդրանիկ Միհրանյանին նաև կուզենայի հիշեցնել, որ Հոլանդիայի, Սինգապուրի կամ Լիխտեյնշտենի տարածքներն ու ռեսուրսները նույնպես նշանակալի չեն, սակայն նրանց «ակցիաները» աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտում բավականին են
Գալով Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհաքաղաքական հարցերով կարևորության արժևորմանը, հարկ եմ համարում նշել, որ այսօրվա Ռուսական կայսրության համար Հայաստանի կարևորությունը մեծ է, և այն իր ազդեցության ոլորտից կորցնել՝ Ռուսաստանի համար ենթադրում է՝ ի վերջո կորցնել Անդրկովկասն ամբողջովին, որը կատաստրոֆիկ կլինի Ռուսական կասրապետության ստատուսի և նրա նման դերկատարության համար: Եվ պատահական չէ, որ Ռուսաստանը Արցախի հիմնահարցի առկախ վիճակով, արդեն քսաներկու տարի է, Անդրկովկասում իր ազդեցության ոլորտում է պահում երկու հանրապետություն:
Ավելացնեմ նաև, որ Անդրանիկ Միհրանյանը, որպես Ռուսատանի Ֆեդերացիայի քաղաքագետ, անհարիր կոպիտ սխալ թույլ տվեց՝ չկարողանակով վերահսկել իր ենթագիտակցությունից սպրդած արտահայտությունը: Երբ նրան հարց տրվեց, թե արդյո՞ք Ադրբեջանը չի փորձի անդամակցել ԵՏՄ-ին ու դրանով Արցախի հիմնահարցը կամ Հայաստանի նկատմամբ ՌԴ հարաբերությունները կարող են փոխվել, Միհրանյանը պատասխանեց, որ Ադրբեջանի իշխանություններն ունեն իրենց քաղաքական հստակ վեկտորը և չեն ուզենա «կապել սեփական ձեռքերը» ԵՏՄ-ին միանալով:
Ուրեմն ստացվում է, որ ըստ Միհրանյանի, Հայաստանի Հանրապետության «ձեռքերը կապվում են» ԵՏՄ-ին անդամակցելով, թեկուզ րոպեներ առաջ ռուսական քաղաքագետը գովերգում էր ՀՀ-ի իշխանությունների ԵՏՄ-ին միանալու որոշումը:
Զավեշտալին այն է, որ կոպիտ ակցենտով ռուսախոս հայազգի քաղաքագետը, ԵՐԲ ԴԱՌՆՈՒՄ Է ՕՏԱՐ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԽՈՍՆԱԿ, ԱՊԱ ՆԱ ԴԱԴԱՐՈՒՄ Է ՀԱՅ ԼԻՆԵԼ ԵՎ ՍԿՍՈՒՄ Է ՄՏԱԾԵԼ ՕՏԱՐԻ ԱՆԿՅՈՒՆԻՑ՝ ՕՏԱՐԻ ՀԱՄԱՐ: Նրա նմաններին չի մտահոգում հայկական գործոնի՝ աշխարհաքաղաքական «արժեթղթերի» ծրագրեր ստեղծելն ու կյանքի կոչելը: Նրա համար միևնույն է, որ սեփական ժողովրդին սննանկության եզրին հասցրած ու ժողովրդին մասսայական արտագաղթին նպաստող ՀՀ իշխանությունները Ռուսաստանյան իշխանությունների համար ձեռնտու, թալանով զբաղված տգետների խումբ է:
Միհրանյանների նմանները չեն հասկանում, որ այն անհատական տաղանդն ու շնորհը, որ իրենք ունեն, իրենց գենետիկական պատկանելիության պատճառով է, որը պետք է փոխհատուցել: Ազնավորի ու Միհրանյանների նման տաղանդաշատ, բայց գավառացու հոգեբանությամբ անձիք չեն հասկանում, որ բնությունն ունի իր օրենքները՝ հարյուր տոկոսանոց հայ և միաժամանակ հարյուր տոկոսանոց ռուս կամ ֆրանսիացի՝ միաժամանակ լինել հնարավոր չէ:
Չեն հասկանում, որ ԱՄՆ համալսարաններում դասախոսություններով հանդես գալն ու ինքնակարևորման պատրանքային քաղցը հագեցնելը՝ դեռ ստեղծել ու արարել չէ, սեփական ժողովրդի ինքնության մարումը տեսնելով՝ օտար կայսրապետության համար ծառայելը՝ տիպիկ գավառացու և ճշմարիտ անհատականությունից զուրկ մարդու հոգևիճակ է, անկախ նրանից, թե նա ինչ պատրանքային բարձրունքների է հասել այս կամ այն կայսրապետության մեջ:
Ինձ համար գլխավոր խնդիրը՝ Եվրոմիությո՞ւն, թե Եվրազիական միություն ՀՀ-ի անդամակցելու հարցը չէ /անձամբ ես դեմ եմ ՀՀ-ի այդ երկու կառույցներում ընդգրկվելուն/: Ո՛չ. ողբերգականն այն է, որ իր ազգին ծառայելու և ծրագրային մոտեցումներով սեփական հայրենիքը ոտքի կանգնեցնելու փոխարեն, Պետրոս ԳԵտադարձի նման Անիի բանալիները Բյուզանդական կայսրությանը հանձնողներ մենք ունենք բոլոր ժամանակներում:
Արթուր Արմին
Լոս Անջելես, ԱՄՆ












