Գլխավոր » TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Անծրագիր, աննպատակ ու անուղղերձ եռյակը շարունակում է իր անբովանդակ ընթացքը

Նոյեմբեր 12, 2014թ. 21:53

Նախագահի հայտնի հարցազրույցից՝ ընդդիմությանն ուղղված համագործակցության առաջարկից հետո, խորհրդարանական եռյակը մեկ ամբողջ օր պաուզայի մեջ էր. չէին խոսում, կարծիք չէին հայտնում, մի խոսքով՝ լռադուլ էր: Հայտարարեցին՝ խոսելու են միայն հերթական նիստից հետո: Եռյակի սպասված նիստը երեկ կայացավ, բայց ինչպես միշտ, այս անգամ էլ՝ <Նու գովորի ժե, Մկո> տարբերակով: Մոտ երկու ժամ<ՙԺառանգության> խմբակցության աշխատասենյակի <պատերի> տակ կանգնած լրագրողներին հերթական ֆիասկոն էր սպասում…

Թվում էր, թե հանրապետության նախագահի կոնկրետ առաջարկներից հետո, որոնք երկու հիմնական շեշտադրում էին պարունակում՝ 12 կետերի եւ սահմանադրական փոփոխությունների մասին, երկրի խնդիրներով իրոք մտահոգ քաղաքական ուժերը պետք է, որ դրականորեն արձագանքեին: Մանավանդ, որ նախագահ Սարգսյանը շատ պարզ ասաց՝ մեր նպատակը մեկն է, պետք է կարողանանք օգտագործել բոլոր ուժերը մեր երկիրը զարգացնելու համար:

Դաշնակցությունը երկար սպասնել չտցվեց և նույն օրն իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի շուրթերով արտահայտեց սեփական դիրքորոշումը. <Ողջունելի է, որ նախագահը եւս մեկ անգամ անդրադարձավ ընդդիմության պահանջներին>: Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ՀՅԴ-ն մնում է իր կարծիքին. <Եթե մեր եւ նախագահի մոտեցումներն այդ հարցում համընկնեն, որեւէ խնդիր չկա՝ Դաշնակցությունը կաջակցի սահմանադրական փոփոխությունների գործընթացին>:

Մինչդեռ խորհրդարանական եռյակը վերստին ապացուցեց իր քաղաքական անլուրջ միավոր լինելը: Վերջինս, նիստից-նիստ կատարելագործել է մանևրելու իր արվեստը, եռյակ-ականներին լիովին հաջողվում է տպավորություն ստեղծել, թե բան են ասում, սակայն իրականում ոչինչ չեն ասում: Իսկ լրագրողներին այլ բան չի մնում, քան՝ նույն կա գերթե նույն հարցերը տարբեր կերպ ու մի քանի անգամ ուղղել, ի վերջո, հասկանալու, թե ո՞րն է այս միավորի իրական ասելիքը:

Եվ այսպես, հակադրվելով հանրապետության նախագահի՝ փաստաթուղթը կետ առ կետ քննարկելու, ամեն կետի առնչությամբ ճանապարհային քարտեզ կազմելու գործնական առաջարկին, եռյակը որոշել է գնալ քաղաքական շոուի ճանապարհով, այս անգամ ընտրելով ՙփորձարարակման՚ մեթոդը:
Հետաքրքիր երանգներ էր պարունակում <Ժառանգության> խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կողմից ներկայացված եռյակի հայտարարությունը. <Նկատի ունենալով, որ Սերժ Սարգսյանի կողմից անդրադարձ է կատարվել այն հարցերին, որոնք մինչև այժմ լուծված չեն ու ենթադրում ենք՝ կա տրամադրություն, որ դրանք լուծումներ ստանան, բայց մենք հավատում ենք գործին>:

Եվ ահա, իշխանության գործնականությունը փորձարկելու նպատակով հայտնի 12 կետերից եռյակն առանձնացնում և Հանրապետականների առաջ է դնում ընդամենը մեկը՝ 10-րդը: Այսպիսով, լակմուսի թղթի դերում է այն կետը, որով եռյակը պահանջում է հենց այսօր իսկ ձեռնամուխ լինել Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, մասնավորաբար, արձանագրելով անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ինչպես նաև, ընտրությունների ավարտից հետո ընտրացուցակների հրապարակում:

Թե ինչո՞ւ հենց 10-րդը, մեկնաբանությունն այս էր.<Սա այն կետն է, որը կարող է կատարվել առանց ճանապարհային քարտեզի, առանց ֆինանսական ներդրումների, 1 կամ 2 ժամում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելով ու փոփոխություններ կատարելով>:

Ակնհայտ է, որ Հանրապետության նախագահի համագործակցության առաջարկը անելանելի վիճակում դրեց եռյակ-ին, բայց նաև պարզ էր, որ փորձելու էին ամեն կերպ փնտրել-գտնել իրավիճակից դուրս գալու ելքեր, իհարկե, մեկնված ձեռքը ամեն գնով մերժելու ճանապարհով: Մեծ հաշվով, սա հայաստանյան ընդդիմադիրներին բնորոշ խրոնիկ հիվանդություն է, եթե իշխանությունը երկրի համար օգտակար առաջարկ է անում, միևնույն է՝ ընդդիմությունը մերժելու է ու հե՜նց միայն նրա համար, որ առաջարկ անողը իշխանությունն է: Եռյակը թերևս կարող էր խախտել տարիների ընթացքում մեզանում արմատացած այս ոչ նորմալ քաղաքական գործելաոճը: Բայց ապացուցեց, որ անկարող է, չէ՞ որ ինքն էլ կազմված է այդ հիվանդությամբ մինչև ուղնուծուծը տառապող ուժերից:

Լավ, ենթադրենք, իշխանությունը ականաջալուր է լինում եռյակին ու տրվելով վերջինիս շոուին ընդունում 10-րդ կետի քննակման առաջարկը, ո՞րն է լինելու եռյակի հաջորդ քայլը: Ի պատասխան մեր հարցին, Հակոբյանն ասաց. <Եթե ենթադրենք, որ ընդունեց, ուրեմն, ենթադրեք, որ մենք էլ պատասխան կունենանք>: Չունենալ հստակ ծրագիր, չիմանալ սեփական քայլերի հաջորդականությունը՝ այս անորոշությունն, իհարկե, եռյակի հարզատ գործելոճն է, ինչի համար, ի դեպ, բազմից է քննադատվել հենց ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի կողմից:

Շարունակենք. պարզվեց նաև, որ եթե անգամ իշխանությունը կատարի եռյակի բոլոր ցանկությունները, ապա միևնույն է, եռյակը չի հրաժարվելու իշխանափոխության իր պահանջից. <Մեր օրակարգում եղել ու մնում է իշխանափոխության ու արտահերթ ընտրությունների պահանջը>. հայտարարեց Հակոբյանը, սրանով հերթական անգամ արձանագրելով, որ եռյակի միակ նպատակը ոչ թե երկրի համար օգտակար գործ անելն է, այլ ընդամենը ամեն գնով հայտնի սցենարի իրականացումը՝<ՙդուք գնացեք՝ մենք ենք գալու>:

Անորոշ մնաց հանրահավաքներ անել-չանելու հարցը, որը փաստորեն վերաճել էր ներեռյակային հակասության ու ՀԱԿ-ԲՀԿ ներքին խմորումների տեղիք տվել: Հակասական այս հարցում սակայն դեռևս չկա հստակություն: Այստեղ ևս շատ անկեղծ էր Ռուբեն Հակոբյանը. <Ժողովուրդը սպասում է հանրահավաքի, բայց այն պետք է ունենա հստակ նպատակ, հստակ ծրագիր, հստակ ուղերձ ու բովանդակություն>, ինչը դարձյալ չկա: Ստացվում է, որ իշխանափոխության<հուժկու> ալիք բարձրացրած ուժը չունի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ուրեմն, ինչո՞ւ է անծրագիր, անուղերձ ու աննպատակ ոտքի ելել և ո՞ւր է այսպես՝ անբովանդակ ուղղորդում ժողովրդին:

ՀԱԿ-ԲՀԿ մարտավարական անհասկացվածությունը չվտանգե՞ց եռյակի արդեն իսկ խոցելի միասնականությունը, մեր հարցին Հակոբյանի պատասխանն այսպիսին էր.<Իհարկե, շատերը կցանկանային, որ պառակտվեր եռյակը, բայց ներսում եղել են որոշակի, տարբեր կարծիքներ, դա նորմալ է, ու եթե նման հարցեր են լինում, պետք չէ դա համարել պառակտվածություն: Եռյակը շարունակում է նույն ձևաչափով գործել ու կշարունակի գործել>: Ահա այսպես, միասնականության իմիտացիա ստեծելով եռյակը փորձում է առաջ շարժվել՝ և՛ իրեն, և՛ հասարակությանը համոզելով ու վստահեցնելով, թե իշխանության քայլերը եռյակի <համաժողովրդական շարժման> ահից են: Փոխարենը, խուսանավելով տալ մի շատ պարզ հարցի պատասխան. այն ուժը, որն անգամ հարթակում, ժողովրդի աչքի առաջ իցույց է դնում իր հակասությունները երկրին առանչվող կարևորագույն հարցերում, ու դրանով շահում մարդկանց անվստահությունը, այն ուժը, որը սկսում է երերալ անգամ ամենափոքր մարտարավարական տարակարծություններից, իզորո՞ւ է իշխանության համար լինել ահարկու:

Ինչևէ, եռյակի վերջին նիստից պարզվեց հետևյալը. քննարկել են հարցեր, ընդամենը <որոշակի համաձայնության> են եկել, բայց այդ<ՙորոշակին> դեռ մի հատ էլ պետք է քննարկեն կուսակցություններում, որպեսզի դարձյալ <որոշակիացնեն>, ու նոր միայն միասնական փաստաթուղթ ձևավորեն: Իվիճակի կլինե՞ն նման փաստաթուղթ ձևավորել, թե ոչ, դա դեռ հարց է, քանի որ եռյակն իր գոյության սկզբից ևեթ միասնական փաստաթուղթ ստեղծելու անհաջող վարժանքների մեջ է: Ու դժվար է ասել, թե այն այս անգամ որքանո՞վ կիրականանա:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն