ԵԱՀԿ .ուղղաթիռի ոչնչացումը հակամարտության կտրուկ սրման լուրջ վտանգ է պարունակում
Նոյեմբեր 12, 2014թ. 21:17
Լեռնային Ղարաբաղում ռազմական ուղղաթիռի ոչնչացումը հակամարտության կտրուկ սրման լուրջ վտանգ է պարունակում։ Այս մասին, ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։












