Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Միջազգային աղմուկ Ադրբեջանի կողմից ԼՂ ուղղաթիռը խոցելուց հետո

Նոյեմբեր 13, 2014թ. 21:23

Երեկ Լեռնային Ղարաբաղի ուղղաթիռը խոցվեց, որի արդյունքում զոհվեցին անձնակազմի երեք անդամներ: Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ ուղղաթիռը խախտել էր Ադրբեջանի օդային սահմանը, ինչի պատճառով այն պայթեցրել են:
Ադրբեջանը պարգևատրել է ուղղաթիռը կործանած զինծառայողին երրորդ աստիճանի «Զինվորական վաստակի համար» մեդալով:

«Մենք դատապարտում ենք բռնության այս նոր պոռթկումը: Մենք կարծում ենք, որ ինչպես միշտ, ադրբեջանական իշխանությունն է պատասխանատու այս ամենի համար: Այս սադրանքը զրոյացնում է Ադրբեջանի պարտավորությունները: Մենք կարծում էինք, որ հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Բաքուն կորդեգրի առավել իրատեսական և կառուցողական վարքագիծ: Ընդամենը մի քանի օր հետո խախտելով Ֆրանսիային տված խոտումը, ադրբեջանական իշխանությունը ցույց տվեց, որ չի կարող վստահելի գործընկեր լինել տարածաշրջանում»,- նշել է ֆրանսիացի ԵԽ պատգամավոր, ՀԵԲ (www.eufoa.am ) Եվրոպա-Հայաստան խորհրդատվական խմբի անդամ Ֆրանսուա Ռոշեբլոնը:

«Միջազգային բոլոր կազմակերպություններին պարզ է, որ ադրբեջանական վարչակազմը ձևավորել է տոտալիտար ռեժիմ՝ վախի, ստի և ճնշումների հիման վրա: Ուստի, այն նաև փորձում է չեզոքացնել տարարածաշրջանում ազատության և օրենքի գերակայության ցանկացած քայլ: Ադրբեջանը զուր ջանքեր է գործադրում սպառնալ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ինչպես նաև ժողովրդավարության ու հիմնարար ազատությունների նրանց իրավունքին՝ խոցելով անզեն ուղղաթիռներ կամ սպանելով խաղաղ քաղաքացիներին, ինչպես պատահեց մի քանի շաբաթ առաջ: Հայտնում եմ իմ խորը ցավակցությունը ուղղաթիռի զոհված անձնակազմի ընտանիքներին», – ավելացրել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:
Միջազգային կամակերպությունների և Եվրախորհրդարանի անդամները ևս հայտնել են իրենց մտահոգությունը:
Կոկվակում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ԼՂ հակամարտության երկու կողմերին հորդորել է զերծ մնալ հետագա գործողություններից:

Նա ասել է. «Մտահոգված լինելով վերջին զեկույցներով Ադրբեջանի զինված ուժերի՝ հայկական ուղղաթիռի խոցման մասին, կարծում եմ, որ անկախ միջադեպի հանգմանքներից, երկու կողմերն էլ պետք է հանգստություն պահպանեն և շարունակեն խնդրի դիվանագիտական լուծման տարբերակների փնտրտուքը»:
ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտել է իրողությունը՝ նշելով, «այսօրվա միջադեպերը մեկ անգամ ևս հիշեցնում են, որ հարկավոր է կրկնապատկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը, ինչպես նաև նվազեցնել լարվածությունն ու հարգել հրադադարի պահանջը»:

Հոկտեմբերի 27-ին Փարիզի հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը պարտավորվեցին «տեղում մեղմել լարվածությունը», սակայն Ադրբեջանը չպահեց այդ խոստումը:
Քանի որ լարվածությունը կրկին հասել է իր գագաթնակետին (այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ. ամռանը շփման գծում զոհերի քանակը հասել էր առավելագույնին հրադադար կնքելուց հետո), Եվրախորդարանի անդամները ևս հայտնել են իրենց մտահոգությունը:

«ԼՂ-ում զինվորական ուղղաթիռ խոցելը բավականին վտանգավոր և հակամարտության աննախադեպ թեժացում է տարածաշրջանում», – նշել է ԵԺԿ խմբի ԵԽ պատգամավոր, Եվրախորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի փոխնախագահ Ժարոմիր Ստետինան:

ԵԽ պատգամավոր, ԵԽ Լեռնային Ղարաբաղի խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը հավելել է. «Նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի անզեն ուղղաթիռ խոցելը Ադրբեջանի կողմից 20 տարվա մեջ հրադադարի ամենադաժան խախտումն էր: Սա ոչ միայն Ադրբեջանի կողմից եզակի կոպիտ գործողություն է, այլև մեկ հանգամանք ևս, որը ցանկացած օբյեկտիվ դիտորդի պետք է հուշի, որ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության համատեքստում զենքի չկիրառման պարտավորությունները այլևս կորցրել են իրենց արժեքը: Ուղղաթիռի վրա հարձակում իրականացրած զինծառայողին պարգևատրելը «Զինվորական վաստակի համար» մեդալով հիշեցնում է հանցագործ և մարդասպան «հայրենադարձ» Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական բռնապետական ռեժիմի կողմից հերոսացնելու և ազգային հերոսի մակարդակի բարձրացնելու մասին: Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի վարչակազմը կրկին խոստացավ զերծ մնալ բռնություններից և ուժի կիրառումից ԼՂ հակամարտության իրական կարգավորման գործընթացում: Երկու շաբաթ անց Ադրբեջանն ապացուցեց, թե ինչ արժեք ունեն նման խոստումները: Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից բռնության այս վերջին դրսևորումը»:

Հայաստանի եվրոպացի բարեկամներ»
Բրյուսել
Նոյեմբերի 13, 2014


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն