Գլխավոր » Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Քաշաթաղի վերաբնակեցումը շարունակվում է. Մոշաթաղի միջնակարգ դպրոցն ունի 53 աշակերտ

Նոյեմբեր 23, 2014թ. 00:07

Քաշաթաղի շրջանի առաջին վերաբնակեցված և կայացած բնակավայրերից է Մոշաթաղը՝ փռված Աղավնո գետի ձախ ափին՝ Բերձոր շրջկենտրոնից մոտ 50 կմ հեռու: Գյուղում միջնակարգ դպրոցը գործում է 1995 թվականից: Անահիտ Հովհաննիսյանը 7-րդ տնօրենն է. տեղեկացրեց, որ այժմ կրթօջախն ունի 53 աշակերտ՝ 11 համակարգ-դասարանով, 22 ուսուցիչ, որոնց շարքերում են նաև դպրոցի նախկին շրջանավարտներ:

Տարրական դասարաններում սովորում է 22 աշակերտ, որից երեքը՝ առաջին դասարանում: Չորրորդ դասարանում սովորում են 6 աշակերտ: Դպրոցի ուսմասվար Անահիտ Խաչատրյանը ներկայացրեց իր սաներին՝ նշելով, որ բոլորն էլ պարտաճանաչ երեխաներ են: Ավարտական 12-րդ դասարանն այս ուստարում կավարտեն 5 աշակերտ:

Դպրոցի առաջին հարկում այս տարվա ամռանն սկսեց գործել շրջանում երկրորդ պետական մանկապարտեզը, որտեղ նախնական կրթություն են ստանում 15 երեխա՝ 2-5 տարեկան: Տնօրեն Համեստ Հակոբյանը տեղեկացրեց, որ գեղեցիկ կահավորված նախակրթարանում լուծված է նաև սննդի, հանգստի հարցը:

Վերջերս սկսվել է դպրոցական շենքի հիմնանորոգումը: Առայժմ կատարվում է մի մասնաշենքի նորոգումը, որն ունի նաև մարզադահլիճ: Շինարարները ցանկանում են նախ տանիքը վերանորոգել, ապա անցնել ներքին աշխատանքների իրականացմանը:

Զոհրաբ Ըռքոյան
Քաշաթաղ


Դիտել Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն