Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Սեյրան Օհանյան. Սփոփանքի խոսքերի հետ միասին նաև պետք է հպարտանանք Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանման զինծառայողներով

Նոյեմբեր 22, 2014թ. 14:12

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Քանաքեռի զորամասում մասնակցել է Հետախույզի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Միջոցառումից հետո նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հատուկ գործողությանը, որն իրականացվեց տարհանելու համար նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ռազմական ուղղաթիռի անձնակազմի աճյունները: «Այն, ինչ կատարվել է Արցախում՝ նշված է Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, նաև խոսելով հրամանատարի հետ՝ մենք իմացանք հետևյալը․ մեր հարևանների՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը և մարդասիրական նորմերի համաձայն՝ ուղղաթիռի և՛ խոցումը, և՛ խոցումից հետո համապատասխան միջոցառումներից հրաժարվելը ստիպել ենՊաշտպանության բանակի ղեկավարությանը դիմել հատուկ գործողությունների, որոնց արդյունքում դիտարկվել է ուղղաթիռի ընկած վայրը, դուրս բերվել զինծառայողներից մեկի դին և մյուսների մասունքները»,-ասել է ՀՀ Պնախարարը: Օհանյանը հավելեց, որ ցավալի դեպք է տեղի ունեցել, բայց սփոփանքի խոսքերի հետ միասին նաև պետք է հպարտանանք Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանման զինծառայողներով:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն