Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տնտեսություն

ԵՏՄ անդամակցության օգուտներն ու վնասները. քննարկում “ՀԱՅՔ” կենտրոնում

Նոյեմբեր 30, 2014թ. 19:33

“Հայք” վերլուծական-տեղեկատվական կենտրոնը նոյեմբերի 29-ին կազմակերպեց ասուլիս-քննարկում՝ “ԵՏՄ անդամակցության օգուտներն ու վնասները, դրամի արժեզրկումը” թեմայով: Հյուրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցների արձագանքը.

ԵՏՄ-ին անդամակցելու և չանդամակցելու գինը. որքան կկորցնենք և որքանով կշահենք. Times.am

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի դիտարկմամբ Հայաստանի և ՌԴ-ի տնտեսությունները փոխկապակցված են, այլ կերպ՝ Հայաստանը դե ֆակտո ինտեգրված էր ԵՏՄ-ին, ըստ այդմ՝ եթե անգամ մեր երկիրը դե յուրե չանդամակցեր ԵՏՄ-ին, իր վրա զգալու էր ՌԴ-ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների և, առհասարակ, Ռուսաստանի տնտեսական դժվարությունների բացասական ազդեցությունը, ինչպես եղավ 2009-ին, երբ տնտեսական համաշխարհային ճգնաժամից Հայաստանը լրջորեն տուժեց՝ մոտ 14 տոկոս անկում՝ չլինելով որևէ միության անդամ: Այլ հարց է, որ ԵՏՄ-ին չանդամակցելու արդյունքում Հայաստանը կզրկվեր մի շարք արտոնություներից, ինչը նշանակում է, որ վիճակն ավելի վատ էր լինելու:
«Առաջին՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հանգեցրեց նրան, որ մենք ունեցանք գազի գնի նվազում 30%-ով՝ 5 տարի ժամկետով, երկրորդ՝ ստացանք 270 միլիոն դոլարի վարկ, որպեսզի արդիականացնենք մեր ատոմակայանը և որի վճարումը սկսելու է 2019-ից, երրորդ՝ ունեցանք հումքի գների նվազում, ադամանդի զարգացմանը միտված քայլեր, չորրորդ՝ կստանանք մաքսատուրքերի ավելի մեծ մաս, ինչը ենթադրում է պետական բյուջե 200 մլն.-ի լրացուցիչ մուտք, ընդ որում՝ 1 տոկոսը ՌԴ-ն իր մասնաբաժնից զիջեց, 0.05 տոկոս՝ Բելառուսը, 0.07 տոկոս զիջեց Ղազախստանը, այսինքն՝ հիմնական հարվածն իր վրա էլի Ռուսաստանը վերցրեց: Գուցե իր քաղաքական շահերից ելնելով, բայց ինձ առաջին հերթին մեր շահերն են հետաքրքրում և վերջապես հինգերորդ՝ մենք մատչելի գներով պաշտպանական միջոցներ ենք գնում:

Եթե չանդամակցենք, մենք կզրկվենք այս ամենից, ինչպես նաև պատրաստի արտադրանքի կտրուկ նվազում կունենանք, կկիրառվեն մաքսատուրքեր, կկրճատվեն առանց այն էլ նվազած տրանսֆերտները, որովհետև կդրվեն սահմանափակումներ: Մենք Ռուսաստանից մոտ 86 տոկոս տրանսֆերտներ ենք ստանում՝ 1.6 մլրդ, որը գերազանցում է մեր արտահանումը: Իհարկե, 1.6 մլրդը կդառնա 1.4 մլրդ, բայց եթե այս պրոցեսը չգնա, մի երկու միլիոն էլ ավել կկորցնենք: Կունենանք գազի գնի կտրուկ թանկացում և 1 մլրդ էլ այդտեղ կկորցնենք: Այսինքն՝ հինգ տարվա ընթացքում 3 միլիարդի կորուստ»,- լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեց տնտեսագետը՝ շեշտելով, որ Ռուսաստանի ոսկու պաշարները թույլ են տալիս դիմադրել պատժամիջոցներին և ռուսական տնտեսությունը կզգա պատժամիջոցների հետևանքները և տնտեսապես անդունդի եզրին կհայտնվի, եթե նավթի մեկ բարելի գինը իջնի 60 դոլարից: Թավադյանը նաև վստահեցրեց, որ ՌԴ-ի խոստացած 2 միլիարդի ներդրումը, որը հետաձգվում է կիրառվող պատժամիջոցների պատճառով, անպայման լինելու է:

Այս համատեքստում տնտեսագետը նշեց, որ ԵՄ-ի փորձագետների հաշվարկներով՝ ԵՄ ասոցացման համաձայնագրով 5 տարվա ընթացքում Հայաստանը 146 մլն դոլարի օգուտ էր ունենալու, այն էլ եթե բացվեր Թուրքիայի հետ սահմանը՝ հավելելով, որ Վրաստանն ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելով՝ տնտեսական առավելություն Հայաստանի նկատմամբ չունի և չի ունենալու: Եվ հետո ԵՏՄ-ին անդամակցումը չի փակում ԵՄ-ի հետ համագործակցելու ճանապարհը:
Անդրադառնալով Հայաստանի պահվածքին ԵՏՄ-ի շրջանակում, Աշոտ Թավադյանը հորդորեց օրինակ վերցնել Լուկաշենկոյից և ստիպել ՌԴ-ին հարգել պայմանավորվածությունները:
Հիշեցնենք, որ օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհել էր Ռուսաստանի իշխանությունների՝ բելառուսական ապրանքների ներկրման սահմանափակման որոշումից: Նոյեմբերի 26-ին ուժի մեջ են մտել Ռուսաստան բելառուսական ևս ութ ձեռնարկությունների պարենային արտադրանքի մատակարարման սահմանափակումները, որոնցով արգելվում է Ռուսաստան բելառուսական մսի ներկրման գրեթե ամբողջ ծավալը՝ մոտ 400 հազ․ տոննա։

«Այսօր Ռուսաստանի իշխանությունների վարքագիծը ոչ միայն զարմացնում է, այլև ճնշում է: Եթե մոտապագայում երկու երկրների միջև առևտուրը չկարգավորվի, մենք հարկադրված կլինենք արձագանքել դրան: Սա ի՞նչ պահվածք է»,- ասել է Լուկաշենկոն:
Ի դեպ, տնտեսագետ Թավադյանն անկեղծացավ՝ իրեն դուր չի գալիս, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին և ողջունում այս մասով քննադատությունները, մյուս կողմից հասկանում՝ մենք չենք կարող Ադրբեջանին մատակարարվածի գներով զենք գնել, ուստի հերթական անգամ գալիս հետևյալ եզրահանգման՝ ԵՏՄ-ին չանդամակցմանն այլընտրանք չկա:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԵՏՄ անդամակցության օգուտներն ու վնասները՝ ըստ Աշոտ Թավադյանի 168.am

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով ԵՏՄ անդամակցության օգուտների և վնասների մասին, աաց, թե իրենց կողմից կատարված համապատասխան հետազոտությունները ցույց են տվել, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանն ունեցել է հետևյալ օգուտները.

«1. Գազի գնի նվազում 30 տոկոսով, թե ինչու դա չենք զգում, այլ խնդիր է:
2.Ադամանդի արտադրություն, այլ ապրանքների գների նվազում:
3. 270 մլն դոլար վարկ ատոմակայանը վերակառուցելու համար, իսկ վճարումը սկսելու է 2019-ից:
4. Ստացանք մաքսատուրքի մասնաբաժինը ավելի մեծ, քան հավաքում էինք, տարեկան մոտ 200 մլն դոլար: Ուզում եմ նաև նշել, որ իր մասնաբաժնից 1 տոկոս զիջեց Ռուսաստանը, 0.05 տոկոս՝ Բելառուսը, 0.07 տոկոս զիջեց Ղազախստանը, այսինքն՝ հիմնական հարվածն իր վրա էլի Ռուսաստանը վերցրեց:

Գուցե իր քաղաքական շահերից ելնելով, բայց ինձ առաջին հերթին մեր շահերն են հետաքրքրում»,- ասաց նա: Տնտեսագետը առանձնացրեց նաև այն կետերը, թե ինչ տեղի կունենար Հայաստանի հետ, եթե չինտեգրվեր ԵՏՄ-ը: «Կարող է ունենանք պատրաստի արտադրանքի կտրուկ կրճատում. կկիրառեն մաքսատուրքեր և սանիտարական նորմեր: Մենք Ռուսաստանից մոտ 86 տոկոս տրանսֆերտներ ենք ստանում՝ 1.6 մլրդ, որը գերազանցում է մեր արտահանումը: Իհարկե, 1.6 մլրդը կդառնա 1.4 մլրդ, բայց եթե այս պրոցեսը չգնա, մի երկու միլիոն էլ ավել կկորցնենք: Կունենանք գազի գնի կտրուկ թանկացում և 1 մլրդ էլ այդտեղ կկորցնենք: Մեր տնտեսական պաշտպանությունը իրականացվում է այն ապրանքների հաշվին, որոնք ներքին գներով ստանում ենք Ռուսաստանից:

Դա փակ թեմա է, բայց էլի միլիարդների հասնող գումար է: Իսկ ի՞նչ են մեզ առաջարկում: Առաջարկում են Ասոցացման պայմանագիր և Եվրամիության փորձագետների հաշվարկներով՝ 5 տարվա ընթացքում Հայաստանը 146 մլն դոլար օգուտ կստանա, այն էլ այն պարագայում, եթե բացվի Թուրքիայի հետ սահմանը: Այսինքն՝ պետք է դե ֆակտո անդամակցությունը ԵՏՄ-ը դարձնենք դե յուրե, որպեսզի ավելի շատ օգտվենք»,- կարծում է տնտեսագետը:

Ինչ վերաբերում է ներդրումների հետ կապված խնդիրներին, բանախոսն ասաց, որ այդտեղ խնդիրներ են առաջանում՝ կապված սանկցիաների ու նավթի գնի անկման հետ: «Որոշ չափով կլինեն հետաձգումներ, բայց այդ 2 մլրդ ներդրումը Ռուսաստանի համար մեծ գումար չէ: Եվ կարծում եմ, որ քանի որ դա շատ կարևոր է ինտեգրացիոն գործընթացների համար, դա կարվի»:
ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կենտրոնական բանկը դրամի կտրուկ արժեզրկում չպետք է թույլ տար. Աշոտ Թավադյան.tert.am

Կենտրոնական բանկը դրամի կտրուկ արժեզրկում չպետք է թույլ տար,ինչը պայթունավտանգ է մեր տնտեսության համար: Այս մասին հրավիրված քննարկմանն ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը: «Ցնցումները միշտ վտանգավոր են՝ սպեկուլյացիայի են բերում: Դա անթույլատրելի է»,-ասաց նա և նշեց, որ դրամի արժեզրկում պետք է սահուն լիներ:

Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի այն հայտարարությանը, որ դա օգուտ էր մեր տնտեսությանը, Աշոտ Թավադյանն ասաց, որ մենք դրա համար կարող էինք այդքան թանկ չվճարել: «Վիրահատությունը օգուտ էր, բայց կարելի էր բուժվել առանց վիրահատության»,-օրինակ բերեց նա:
«Սահունի և կտրուկի մեջ շատ մեծ տարբերություն կա»,-շարունակեց նա:
Անդրադառնալով գնաճին՝ նա նշեց, որ իր գնահատմամբ մենք հնարավորինս ավելի քիչ գնաճ կունենանք և ռուսական արտադրանքը կէժանանա, իսկ եվրոպական ապրանքները կթանկանան:

Գեղեցիկ աղջիկ չենք, որ բոլորին դուր գանք. Աշոտ Թավադյանը՝ ԵՏՄ անդամակցության մասին.http://ankakh.com/

«Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները կարող են ազդել Հայաստանի տնտեսվարողների վրա, բայց դա կապված չէ Եվրասիական միությանը անդամագրվելու հետ», – այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

«Դե ֆակտո Ռուսաստանը մեզ համար ամենակարևոր շուկան է: Նավթի գինը 60 դոլարից իջնելու է, և դա ազդելու է բոլոր երկրների վրա: Այն պոտենցիալը, որ ունի Ռուսաստանը, ոսկու արժութային պայմանները, հնարավորություն է տալիս պայքարելու այդ դժվարությունների դեմ: Այո′, սանկցիենրը կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա, բայց դա կապված չէ ԵՏՄ-ի հետ, պարզապես չանդամագրվելու դեպքում մենք կունենայինք նույն իրավիճակը՝ ավելի վատ պայմաններով», – ասաց նա: Նա հիշեցրոց, որ 2008 թվականին ճգնաժամից հետո Հայաստանը՝ Ուկրաինայի և Մադագասկարի հետ միասին, հայտնվել էր այն երկրների ցուցակում, որոնք ամենախոցելին էին. «Հիմա մենք փորձում են այնպիսի մոդելով շարժվել, որ նման սցենարից խուսափենք»:

Տնտեսագետի խոսքով՝ ինտեգրացիոն բոլոր գործընթացները կատարվում են բարեկեցության մակարդակի աճը ապահովելու համար: ԵՏՄ-ին անդամակցլեով նույնն է ակնկալվում, այսինքն՝ արտահնման ծավալի մեծացում, տնտեսական անվտանգության երաշխիքներ և այլն:
«ԵՏՄ-ին անդամակցելու շնոհիվ մենք ստացանք գազի գնի իջեցում 30 տոկոսով: 270 մլն վարկ ստացանք ատոմակայանը վերակառուցելու համ: 750 ապրանքատեսակ մոտական տարիներին մաքս չի վճարի», – նշեց տնտեսագետը:

Աշոտ Թավադյանը նկատեց, որ Բելառուսն ամեն ինչ անում է իր տնտեսական շահերը պաշտպանելու համար. Հայաստանը ևս նույն կերպ պետք է գործի. «Հայաստանը պարտավոր է պաշտպանել իր շահերը, ինչպես ամեն անհատ ձգտում է պաշտպանել իր շահերը: Գեղեցիկ աղջիկ չենք, որ բոլորին դուր գանք: Էդպես գեղեցիկ երևալու համար ժամանակին մտանք Առևտրի համաշխարհային կազմակերպություն ՝ դեմ գնալով մեր շահերին», – նշեց տնտեսագետը:

Անդրադառնալով այն մտահոգությանը, թե անդամակցելով ԵՏՄ-ին Հայաստանը կկորցնի անկախությունը, Աշոտ Թավադյանը ասաց. «Եվրամիությունում դե ֆակտո որոշումներ կայացնում են մի քանի երկրներ՝ Մեծ Բրիտանիա, Գերմաաիա, Ֆրանսիա…սակայն մի՞թե ասում ենք, թե Բուլղարիան կամ Ռումինիան կորցրել են իրենց անկախությունը: Ինձ համար ավելի կարևոր է անհատի անկախությունը, իսկ այդ առումով Հայաստանը շահում է»:

Աշոտ Թավադյան. Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հանգեցրեց գազի գնի նվազմանը 30%-ով. panorama.am

«Ինտեգրացիոն գործընթացները հետապնդում են արտահանման խթանման, տնտեսական անվտանգության մեծացման և աշխատատեղերի բացմանը նպատակ: Մինչ այդ մենք դրսից ստանում էինք տրանսֆերտներ և զբաղված էինք ներքին շուկայի սպասարկմամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցության հետևանքներին ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Նա նշեց, որ Հայաստանը պետք է ստեղծի այնպիսի տնտեսություն, որը միտված է լինելու արտահանման խթանմանը. «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հանգեցրեց նրան, որ մենք ստացանք գազի գնի նվազում 30%-ով, ստացանք է 270 միլիոն դոլար վարկ, որպեսզի արդիականացնենք մեր ատոմակայանը և այլն»:

Նրա խոսքով, եթե Հայաստանը չանդամակցի ԵՏՄ-ին Հայաստան եկող տրանսֆերտները կնվազեն, բացի այդ, այդ երկրները մաքսատուրքեր կկիրառեն հայկական ապրանքների նկատմամբ և կբարձրանա Հայաստանի համար գազի գինը. «Ռուսաստանը խոստացել է 2 միլիարդ ներդնել Հայաստան, որը ուշանում է, քանի որ ռուսական կողմի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում: Ներդրումները անպայման լինելու են, ուղղակի դրանց ներդրումը մի քիչ հետաձգվում է»:

Տնտեսագետ. Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կազդեն Հայաստանի վրա. panorama.am

«Ռուսաստանի ոսկու պաշարները թույլ են տալիս դիմադրել պատժամիջոցներին և ռուսական տնտեսությունը կզգա պատժամիջոցների հետևանքները, եթե նավթի գինը իջնի 60 դոլարից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքներին` ՀՀ-ի վրա, ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Ըստ նրա, Հայաստանը մտներ ԵՏՄ, թե չմտներ, միևնույն է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կազդեին Հայաստանի վրա. «Հայաստանի վրա Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կազդեն, քանի որ երկու տնտեսությունները փոխկապակցված են և ԵՏՄ-ին անդամակցությունը այստեղ նշանակություն չունի»:
Նա հավելեց, որ Ռուսաստանից ահռելի տրանսֆերտներ են գալիս Հայաստան և այնտեղ տնտեսական իրավիճակի վատթարացումը կազդի տրանսֆերտների քանակի վրա:

Ի՞նչ օգուտներ կտա Հայաստանինˋ անդամակցումը ԵՏՄ-ին. Աշոտ Թավադյան. araratnews.am

Ինտեգրացիոն գործընթացները նպատակ ունեն բարեկեցության բարձրացում բերելու, ՀՆԱ-ի աճի արտահանման աճ բերելու, զբաղվածության աճ բերելու և տնտեսական անվտանգություն ապահովելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Նա նշեց, որ 2013-ի գարնանը Հայաստանի և Ռուսաստանի կառավարության առաջարկով անցկացրել են հետազոտություններ և տվել իրենց գնահատականները:

Այն հարցին, թե ի՞նչ է տալու Հայաստանին ԵՏՄ անդամ դառնալը և պայմանագիրը վավերացնելը, պարոն Թավադյանը ասաց.
«Մենք ստացանք գազի գնի նվազում 30 տոկոսով: Դա տալիս է 5 տարվա համար մոտ մեկ միլիարդ դրամ: Ստացանք ադամանդե արատադրության զարկ: Ստացանք նաև 270 մլն դոլար վարկ, որպեսզի վերակառուցենք մեր ատոմակայանը: 750 ապրանքատեսակ առաջին հինգ տարում կազատվի մաքսատուրքերը վճարելուց»,-ասաց Թավադյանը և հավելեց, որ վերջին շրջանում Հայաստանը ստանում էր գրանտներ, վարկեր, տրանսֆերտներ և զարգացնում միայն ներքին շուկան, անշարժ գույքի շուկան և մանրածախ առևտրի շուկան:

Աշոտ Թավադյան. «ԵՏՄ-ին չինտեգրվելու դեպքում՝ գումարային կորուստը մոտը 3 միլիարդ դոլար կկազմի».aravot.am

Աշոտ Թավադյանի խոսքերով՝ ԵՏՄ անդամակցությունը չի խոչընդոտում Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերություններին «Եվրասիական տնտեսական միություն մտնելով մենք ստացանք գազի գնի նվազում»,- այսօր՝ նոյեմբերի 29-ին, «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Նա նշեց, որ այդ անդամակցությունը կարող է զարկ տալ ադամանդի արտադրությանը, դրա արդյունքում Հայաստանը ստանալու է 270 միլիոն դոլար վարկ՝ ատոմակայանը վերակառուցելու համար, Հայաստանը ստանալու է նաեւ մաքսատուրքի ավելի մեծ մասնաբաժին: Իսկ ԵՏՄ-ին չինտեգրվելու դեպքում, նրա կանխատեսմամբ, հնարավոր է պատրաստի արտադրանքի կտրուկ կրճատում, կգրանցվի գազի գնի կտրուկ թանկացում. «Չինտեգրվելու դեպքում՝ գումարային կորուստը մոտը 3 միլիարդ կկազմի: Մեզ առաջարկում են Ասոցացման պայմանագիր, եւ Եվրամիության փորձագետները հաշվել են՝ 5 տարվա ընթացքում Հայաստանը 146 միլիոն դոլար օգուտ կստանա, այն էլ այն պարագայում, եթե բացվի Թուրքիայի հետ սահմանը:

Մեր տնտեսական նպատակներն այստեղ համընկնում են, որպեսզի մենք դե ֆակտոն դարձնենք դե յուրե, որպեսզի լրացուցիչ օգտվենք ռուսական շուկայից»: Աշոտ Թավադյանի խոսքերով՝ ԵՏՄ անդամակցությունը չի խոչընդոտում Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերություններին: Նա համարում է, որ տնտեսական առումով Վրաստանը, ասոցացվելով Եվրամիությանը, ոչ մի առավելություն չի ունենա. «Այն, ինչ որ եվրոպացիները մեզնից պահանջում են մարդու իրավունքների առումով, դատական համակարգի վերակառուցման առումով, ընտրությունների առումով մենք կշարունակենք մեր գործունեությունը: Վրաստանը Ասոցացման պայմանագիր է ստորագրել, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները արտահանում է իր ապրանքների 5 տոկոսը, Գերմանիան էլ է 5 տոկոս արտահանում, իսկ Հայաստան՝ 11 տոկոս: Հայաստանը ավելի շատ է արտահանում՝ Գերմանիա՝ 6 տոկոս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ 11 տոկոս»:

ԵՏՄ-ին անդամակցելու օգուտները ու չանդամակցելու դեպքում վնասները՝ ըստ Աշոտ Թավադյանի.tert.am

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը կարևոր է համարում այն, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ մենք կարողանանք արտահանումը և զբաղվածությունը կտրուկ բարձրացնել: «Մենք դե ֆակտո ինտեգրված ենք ԵՏՄ-ին»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և ներկայացրեց այդ անդամակցության օգուտներն ու վնասները:

Այսպիսով, ըստ նրա, օգուտներից այն է կարևոր, որ ստացանք գազի գնի նվազում 30 տոկոսով՝ 5 տարվա համար, եղան հումքի գների նվազում, ստացանք 200 միլիոն վարկ՝ ատոմակայանը վերակառուցելու համար և կստանանք մաքսատուրքերի ավելի մեծ մաս, քան ակնկալում էինք, ինչը կազմում է բյուջեի 7 տոկոսը:

Հարցին, թե չանդամակցելու դեպքում ինչ վնասներ կստանայինք, Աշոտ Թավադյանն ասաց, որ արդյունքում կլիներ պատրաստի արտադրանքի կտրուկ նվազում, զգալի կնվազեին նաև տրանսվերտները, կլիներ գազի գնի կտրուկ թանկացում: «Երեք միլիարդի կորուստ կունենայինք հինգ տարվա ընթացքում»,- ասաց նա:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցությանը Հայաստանի վրա, ապա տնտեսագետն ասաց, որ անկախ ԵՏՄ անդամակցության որոշումից, մենք դրա ազդեցությունը զգալու էինք, ինչպես զգացինք ճգնաժամի դեպքում: «Վրաստանը Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով ՝ տնտեսական առավելություն Հայաստանի նկատմամբ չի ունենա»,- կարծում է նա:

ArmarLur.com


Դիտել Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն