Ադրբեջանցիներին կատաղեցրել է Ղարաբաղի մասին Սոլովյովի հիշատակումը
Հարևան Ադրբեջանում հերթական հիստերիան է բարձրացել: Այս անգամ պատճառը ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի Ղարաբաղի վերաբերյալ մեկնաբանությունն է: Մասնավորապես «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյավի հետ» հաղորդման ժամանակ քաղաքագետ Բորիս Նադեժդինը ասել է, որ Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները չեն կարող անկախ քաղաքականություն վարել ու նրանց տնտեսական վիճակը չի լավանա, եթե չենթարկեցվեն ՌԴ-ին կամ Ուկրաինային: Այս դիտարկմանը պատասխանելով` Սոլովյավը բերում է Ղարաբաղի օրինակը. «Իսկ ինչպես այդ պարագայում գոյություն ունի Լեռնային Ղարաբաղը»,- հարցնում է Սոլովյովը: Սրան ի պատասխան Նադեժդինը ասում է,որ Ղարաբաղը փաստացի Հայաստանի մասն է, սակայն այնտեղ շատ վատ են ապրում: Սոլովյովը հակադարձում է. «Դուք այնտեղ եղել եք»
– Ո՛չ, չեմ եղել
– Ինձ շատ են դուր գալիս մեկնաբանությունները, որ այնտեղ վատ են ապրում, չնայած այնտեղ չեք եղել: Իսկ ես եղել եմ:
– Նրանք Հայաստան ունեն:
– Ո՛չ, ողջ հայությունը աջակցում է Ղարաբաղին: Ընդ որում, Ղարաբաղը չունի այն բնական ռեսուրսների ու հնարավորությունների գոնե կեսը, որ կա Դոնբասում:
Ու Սոլովյովի այս մեկնաբանությունը կատաղեցրել է ադրբեջանցիներին:
Ընդ որում, կրկին ոչ ադեկվատ արձագանք են տվել մոտավորապես նման մեկնաբանությամբ. «Ինչպես Ադրբեջանին ռազմավարական գործընկեր համարող ՌԴ պետական ալիքով ինչ-որ մեկը կարող է ասել, որ հայերը վատ չեն ապրում Ղարաբաղում»:
Ընդ որում, «vesti.az»-ը Սոլովյովին անձնական վիրավորանքներ հասցնելով` ասում է, որ նրա խոսքերը այնքան կարևոր չեն, որ դրան արձագանքեն ՌԴ-ի ու Ադրբեջանի պետական ներկայացուցիչները: Սակայն դրա հետ մեկտեղ մի քանի ադրբեջանական պետական լրատվակայքեր, այդ թվում վերահիշյալ կայքը, մառազմատիկ մեկնաբանություններով հարձակվում են Սոլովյովի վրա միայն նրա համար, որ մարդը եղել է Ղարաբաղում ու տեսել է, որ մարդիկ այնտեղ վատ չեն ապրում:
Ադրբեջանցիները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես մարդ կարող է նման «հանցագործություն անել»` գնահատական տալ նրան, ինչ իր աչքով է տեսել: Ընդ որում, Սոլովյովը ոչ մի ընդգծված գովերք չի անում: Ուղղակի արձանագրում է փաստը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինակը ցույց է տալիս, որ ինքնորոշված բնակչությունը կարող է իր համար ապրելու պայմաններ ստեղծել ու գործառնել ՝որպես պետություն իր ազգակիցների աջակցությամբ:
Ադրբեջանցիների տրամաբանությամբ` եթե ինչ-որ մեկը Լեռնային Ղարաբաղի մասին ինչ-որ դրական բան է ասում, ուրեմն «կաշառված է հայերի կողմից»: Ու հարձակումները կրկին մեկ անգամ ցույց են տալիս Ադրբեջանի ոչ ադեկվատ ղեկավարության դեմքը, որը Ղարաբաղի մասին յուրաքանչյուր դրական հիշատակումից ընկնում է ցնցումների մեջ ու լիքը էներգիա ու ռեսուրս ծախսում հերքելու այն, ինչ հերքելն ուղղակի անիմաստ է: Մյուս կողմից կարելի է հասկանալ ալիևյան ռեժիմին. առավոտից երեկոյան իր բնակչությանը համոզում է, որ շատ շուտով` վաղը կապիտուլացիայի են ենթարկելու հայությանը, իսկ ինչ-որ Սոլովյով վերցնում ու փչացնում է խեղճ Ալիևի ջանքերը` համարձակվելով ասել, որ հայերն այնտեղ վատ չեն ապրում:
Նելլի Սարուխանյան












