Անհանգիստ սահման
Դեկտեմբեր 11, 2014թ. 21:17
Ադրբեջանական կողմը գիշերն ինտենսիվացրել է կրակոցները հայկական դիրքապահների եւ գյուղերի ուղղությամբ: Հայկական կողմը ստիպված է եղել պատասխան կրակով լռեցնել հակառակորդին:
Ըստ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի. «Կրակոցներն են շատ եղել, բոլոր ուղղություններով էլ կրակել են: Բարեբախտաբար զոհեր, վիրավորներ, կորուստներ չկան»։












