Գլխավոր » WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Ցեղասպան Ջեմալի թոռան շոուն Երևանում. գրանտակեր կառույցները թուրքական ծուղակում

Դեկտեմբեր 14, 2014թ. 23:06

ՀԱՅՔ վերլուծական-տեղեկատվական կենտրոնը դեկտեմբերի 13-ին կազմակերպեց ասուլիսի հետևյալ թեմայով. ՋԵՄԱԼ ՓԱՇԱՅԻ ԹՈՌԱՆ ՇՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱՆՏԱԿԵՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾՈՒՂԱԿՈՒՄ: Հյուրն է թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:

Այս թեման մտահոգիչ է նախ այն տեսանկյունից, որ դեռ տարիներ առաջ կար մտավախություն, որ 2015-ին ընդառաջ ականատես կլինենք թուրքական քաղաքական, դիվանագիտական խորամանկության դրսևումներին, որոնք կարտահայտվեն բոլոր մակարդակներում: Այսինքն թուրքերը, անկախ իրենց զբաղեցրած դիրքից, պաշտոնից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին լծվելու են ժխտողական քաղաքականության իրացմանը:
Եվ այսօր ամեն մի թուրք, որ գալիս է Հայաստան հենց այդ նպատակի իրականացնողն է:

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցների արձագանքը.

Թուրքագետը դիմակազերծեց Ջեմալ փաշայի թոռանը և էլի ուրիշների

Արթուր Հովհաննիսյան

«Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնն այսօր «Ջեմալ փաշայի թոռան շոուն Երևանում. հայկական գրանտակեր կառույցները թուրքական ծուղակում» թեմայի շուրջ հյուրընկալել էր թուրքագետ Ռուբեն Մելքոնյանին: Ի սկզբանե նշենք, որ թեմայի այս ձևակերպումը, մեր կարծիքով, այնքան էլ չի արտահայտում իրականությունը, քանզի ծուղակում, հնարավոր է, գտնվում են միայն այդ կառույցների առանձին անդամներ, իսկ մյուսները, հանուն 30 արծաթի, իրենց թուրք գործընկերների, թերևս նաև Թուրքիայի պետական համապատասխան կառույցների հետ լծված են հայ հասարակության համար ծուղակ կամ, ավելի ճիշտ, ծուղակներ նախապատրաստելու գործին: Ավելի վաղ էր կանխատեսվում, որ Թուրքիան 2015 նախաշեմին դիվանագիտական, քաղաքական դաշտում սաստկացնելու է իր խորամանկ քաղաքականությունը:

Ինչպես հայտնի է, «Սիվիլիթաս» հիմնադրամը Հայաստան էր հրավիրել ցեղասպան Ջեմալ փաշայի թոռանը, որը Երևան էր եկել որպես գրող` Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր գրքի հայերեն թարգմանությունը ներկայացնելու համար: Գրքի թարգմանիչը հենց Ռուբեն Մելքոնյանն է:

«Ես, նախ, երկու խնդրի վրա ձեր ուշադրությունը հրավիրեմ,- ասաց «Հայք»-ի հյուրը:- Թուրքիան իր քարոզչական քաղաքականության մեջ որոշ նոր տարրեր է մտցրել, և 2015-ին ընդառաջ` այդ տարրերն էլ ավելի են ուժգնանում: Դրանց մեջ կարևոր տեղ է զբաղեցնում, այսպես կոչված, ազատ, բայց պատասխանատու թուրք մտավորականության ստեղծումը, այդ մտավորականության հանրայնացումը և այդ մտավորականության միջոցով թուրքական մեսիջների տարածումն ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ Հայաստանում և հայկական հանրության մեջ: Որոշ ժամանակ է արդեն, որ Թուրքիայում գովազդված են մի քանի «մտավորականներ» (այս բառը Հասան Ջեմալի և նրա նման մյուսների պարագայում առանց չակերտավորման չենք կարող գործածել), որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, բայց ունեն որոշակի կարմիր սահման, կարմիր գիծ, և իրենց գործունեությունը որևէ կերպ չի վտանգում Թուրքիա պետության շահերը, չի խոչընդոտում թուրքական քարոզչությանը, այլ ընդհակառակը` անուղղակիորեն նպաստում է այդ պետության և՛ հեղինակությանը, և՛ ցեղասպանության համատեքստում նրա ժխտողական քայլերին: Այդ «մտավորականները» մի քանիսն են, մի քանիսի անունները կարող եմ թվարկել` Ալի Բայրամ Օղլի, Ջենգիզ Աքթար, Հասան Ջեմալ, Բատկըն Օրան և ուրիշներ, որոնք էլ, այսպես կոչված, հայ-թուրքական երկխոսության, հաշտության ջատագովներն են»:

Թուրքագետի տեղեկացմամբ, այս շրջանակը բավական յուրահատկություններ ունի, որոնցից ամենակարևորն այն է, որ նրանք ուղղակի երկխոսության ջատագովն են, ընդունում են «ցեղասպանություն» տերմինը, բայց խուսափում են փոխհատուցման դաշտ անցնելուց:

«Երբ որ հարցը հասնում է փոխհատուցմանը,- շարունակեց Ռուբեն Մելքոնյանը,- ապա այս «մտավորականները» կամ դառնում են խուսափող, կամ դառնում են ծայրահեղական: Իմ թվարկած այս բոլոր «մտավորականների» հետ ես նման բանավեճեր անձամբ ունեցել եմ: Այդ «մտավորականներն» իրենց մեսիջները հասցնելու համար, բնականաբար, պետք է փնտրեն զրուցակիցներ Հայաստանում, հայկական շրջանակներում և, ցավոք սրտի, նաև եվրոպական աջակցությամբ, տարբեր գրանտների միջոցով Հայաստանում, արդեն մի քանի տարի է, կիրառվում են տարատեսակ պլատֆորմներ հայ-թուրքական երկխոսության, հաշտության և այլն:

Այս ամենի, արդեն քանի տարի է, հայ-թուրքական շփումների միջոցով մեր հասարակության մեջ տարածվել է մի վտանգավոր միտում` մենք զգացմունքային դաշտից, այսինքն` «ցեղասպանություն» բառի կիրառում, ինչ-որ ներողություն խնդրել, չենք կարողանում տեղափոխվել ավելի իրատեսական, իրավական դաշտ, և արհեստականորեն մեր մեջ տարածվել է մի բանավեճ, թե Թուրքիան պե՞տք է ասի «ցեղասպանություն» բառը, պե՞տք է ներողություն խնդրի, թե ոչ, և մենք այս ամենին կառչելով, իրավական դաշտը չենք կարողանում տեսնել:

Կարևոր է նկատել, որ ցեղասպանությունը, առաջին հերթին, հանցագործություն է, ցանկացած հանցագործություն պետք է ստանա իրավական գնահատական, իրավական գնահատականից հետո պետք է լինի պատիժ, փոխհատուցում, այդ ամենից հետո կողմերի միջև կարող է լինել երկխոսություն, հաշտություն: Մինչդեռ այդ երկխոսողները` թուրքական և հայկական տարբեր կազմակերպություններ, գրանտակեր, գրանտատու տարբեր կազմակերպություններ, խուսափում են ամենակարևոր հարցից` իրավական գնահատականից, և զբաղվում են տասներորդական կարևորության` հաշտության, երկխոսության քարոզով: Այս համատեքստում Ջեմալ փաշայի թոռը նույնպես այդ պալատական թուրք մտավորականների շարքից է»:

Թուրքագետը հանգամանորեն պարզաբանեց, թե ինչու է իր ուշադրությունը գրավել 2 տարի առաջ հրատարակված Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանությունը» գիրքը, և ինչո՞ւ է նախաձեռնել այդ գրքի թարգմանությունը հայերեն, ինչպես էր նախատեսվում այդ գրքի թարգմանությունը, իրականում ինչ նպատակ ուներ նշված գրքի թարգմանությունը, և դրանով մենք ինչի հասանք: Այս ամենին առաջիկայում մենք կանդրադառնանք հատուկ վերլուծականով:
Nyut.am

«Կարմիր գծից» զգուշացող «տոլերանտ» հասանների, հայրենական «արտադրության» «հաշտարարների» և Ցեղասպանության հինգերորդ ազգայնամոլ սերնդի մասին

Մարիամ Պետրոսյան

Նպատակն արդարացված է. Ցեղասպանության հինգերորդ սերունդը դիմակազերծեց ցեղասպանի «կարմիր գծից» զգուշացող «տոլերանտ» շարունակությանը

Թուրքիան իր քաղաքականության մեջ նոր տարրեր է մտցրել. ազատ, բայց պատասխանատու մտավորականության ստեղծում, այսինքն՝ պալատական մտավորականներ, որոնք արտաքինից դեմ են թուրքական պետության ժխտողական քաղաքականությանը, նույնիսկ գործածում են «ցեղասպանություն» եզրույթը, բայց իրականում աշխատում են Թուրքիայի վարկանիշի և հեղինակության համար՝ փորձելով չանցել «կարմիր գիծը»՝ չմտնել փոխհատուցման հարթություն: Այսպիսիք Թուրքիայում շատ են` Ալի Բայրամ Օղլու, Ջենգիզ Աքթար, Հասան Ջեմալ, Բասքըն Օրան և ուրիշներ, որոնք այսպես կոչված՝ հայ-թուրքական երկխոսության, հաշտության «ջատագովներն» են, որոնց հայտարարություններն ըստ էության չեն վնասում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, ավելին՝ քողարկում են դա՝ ի ցույց են դնելով անհատների «բարի կամքը», թուրքական «հանդուրժողականությունը»:

Այս օրերին Երևանում գտնվող ցեղասպան Ջեմալ փաշայի թոռը նրանցից մեկն է, ով թեպետ օգտագործում է «ցեղասպանություն» ձևակերպումը, բայց ոչ որպես հայ ազգի գաղափարակից, այլ համաշխարհային տուրնեի դուրս եկած թուրքական «հանդուրժողականության» ֆիգուր՝ 1915 թվականի ֆոնին:

Այս իրողությունը լրագրողների հետ հանդիպմանը հերթական անգամ «գաղտնազերծեց» թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ով իր մաշկի վրա է զգացել թուրք պալատական մտավորականների «հանդուրժողականությունն» ու «ժողովրդավար» լինելը. Մելքոնյանը թարգմանել է Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որի տպագրման և տարածման իրավունքներն այնուհետ վերապահվել էին «Հրանտ Դինքի» հիմնադրամին, որն առանց իր հետ համաձայնեցնելու, որը պայմանագրի կետերից մեկն է, հանել է իր ներածական խոսքը և բացատրական տողատակերը, որոշ դեպքերում բացատրությունները աղավաղվել, աղճատվել են, մինչդեռ դրանց առկայությունը գիտական հրատարակությունների կանոններից է: Օրինակ՝ արցախյան պատերազմի ժամանակ հայերի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացման» մասով Ռուբեն Մելքոնյանը գրել է, որ դա հակասում է իրական փաստերին և ինքը որպես թարգմանիչ, դրա հետ համաձայն չէ, ինչը հանվել է.«1992-93թթ. հայերը գրավեցին Ղարաբաղը և օկուպացրին Ադրբեջանի 10 տոկոսը»: Այստեղ ես ուղղակի տվել էի պարզ մի մեկնաբանություն՝ այս նախադասությունը հակասում է պատմական իրողություններին և թարգմանիչը չի կիսում այն: Մեկնաբանությունը հիմնադրամի կողմից հանվել էր: Բայց նմանատիպ այլ մեկնաբանություններ, որոնք ավելի անվտանգ էին և վերաբերում էին պատմության ավելի վաղ շրջաններին, պահպանվել են»:

Ի դեպ, իր թարգմանած գիրքը թուրքագետը տեսել է շնորհանդեսին, իսկ տեղի ունեցածի մասին տեղյակ է պահվել հիմնադրամի փաստաբանին՝ Ֆեթիե Չեթինին, ով խոստացել է ուսումնասիրել պայմանագիրը: Թուրքագետն ասում է, որ անկախ ամեն ինչից իր նպատակը, որի համար նախաձեռնել էր գրքի թարգմանությունը, արդարացվել է. Հասան Ջեմալը դիմակազերծված է՝ նա թուրքական պաշտոնական թեզի կրողն ու տարածողն է, մասնավորապես՝ դեմ է հողային փոխհատուցմանը, սահմանների փոփոխությանը:շ

«Այդ գիրքը ցույց է տալիս Թուրքիայում հետաքրքիր սոցիալական զարգացում, թե ինչպես է թուրք գրողը ժխտողից դառնում Հայոց ցեղասպանությունը ընդունող: Հասան Ջեմալի այս գրքի միջոցով հայ հասարակությունը պետք է տեսներ, թե նա ինչ է գրում և ինչ է մտածում, հայ հասարակությունը պետք է ճանաչեր նրան: Բայց նա միայն առաջին հայացքից է հանդուրժող: Իրականում Հասան Ջեմալը ղարաբաղյան հիմնախնդրի հարցում ալիևյան դեսպոտային հռետորաբանության ջատագովն է, ով Երևանում իր պապին սպանողներին համարեց վրիժառու ավազակախումբ, իսկ ԱՍԱԼԱ-ի գործողությունները որակեց որպես ահաբեկչություն: Նա իր իրական դեմքը ցույց տվեց ԵՊՀ-ում՝ հայ ուսանողների հետ երկուսուկես ժամ տևած հարցուպատասխանի ժամանակ՝ ասելով, որ Երևան եկել է ոչ թե խոսելու այն, ինչ մենք զգում ենք, այլ այն, ինչ ինքն ուզում է:
Բայց ԵՊՀ-ում 18 տարեկան ուսանողը կարողացավ դիմակազերծել, ոչնչացնել նրան, ինչի մասին հետո նա ինքը խոստովանեց՝ կես կատակ կես լուրջ ասելով, թե եթե իմանար ինչ է իրեն սպասվում տողատակերը չէին հանի, որովհետև դրանով ավելի մեծ վտանգ հասցրեցին իրենց որդեգրած քաղաքականությանը: Խնդիր կա ճանաչելու Հայաստանը, հայ երիտասարդությանը, քանի որ նրանց կողքը կանգնած խորհրդատուները՝ «Ակոս» թերթ… չեն ճանաչում Հայաստանը, երբ 2.5 ժամ տևած հանդիպումից նա դահլիճից դուրս եկավ ասեց. «Ես չգիտեի հայ երիտասարդությանը, ես այսօր հանդիպեցի Ցեղասպանության հինգերորդ սերունդին և զարմանքով ու վախով տեսա, թե ինչքան խորն է Ցեղասպանության ցավը նրանց մեջ, ինչքան դժվար է լինելու Թուրքիայի աշխատանքն այդ հարցում»»,-պատմեց թուրքագետը:

Թուրքական քաղաքականության դեսպանները Հայաստանում. 2 միլիոն եվրո հայ-թուրքական հաշտեցման իմիտացիա ստեղծելու դիմաց 2014-ի սկզբին ԵՄ-ից հայկական և թուրքական մի քանի հասարակական կազմակերպություններ 2 միլիոն եվրո դրամաշնորհ են ստացել՝ հայերին և թուրքերին հաշտեցման տանող միջոցառումների իրականացման համար, որոնք ավարտվելու են 2015-ի ապրիլի 23-ին: Այս հաշտարարների թվում են՝ Հայաստանում գործող «Հանրային լրագրության ակումբ»-ը, «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ը, «Սիվիլիթաս» և «Եվրասիա» հիմնադրամները, Թուրքիայում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամն ու «Անադոլու Քուլթուր» կազմակերպությունը:

«Դրանց թվում է «Հրանտ Դինք» հիմնադրամը, որի հետ համագործակցությունից ԵՊՀ-ն պաշտոնապես հրաժարվել է: Շատ դեպքերում մեր ուսանողներին այդ և նմանատիպ այլ հիմնադրամներից թուրքերեն լեզվի դասընթացների մասնակցելու հրավերներ են գալիս, խոստացվում է հոգալ կեցության և մնացած այլ ծախսերը՝ միայն նրա համար, որ հայ-թուրքական երկխոսության իմիտացիա ստեղծվի: Չորս ամիս լվանում են հայ երիտասարդների ուղեղները: Կամ՝ հրավիրում են Թուրքիայում դասավանդել հայերեն, իսկ Թուրքիայում հայագիտությունը գիտակարգ չէ, ինչպես մեզ մոտ թուրքագիտությունն է, ուստի հետաքրքիր է՝ ո՞ւմ են նրանք դասավանդում հայերեն: Ես ցավում եմ, որ, երբեմն, դա նրանց հաջողվում է, երբ նրանց ծրագրերին մասնակցած ուսանողները հետո կարող են ասել՝ բա գիտեք, թե ինչ դժվար է Թուրքիայում մտավորականների համար: Ավելին՝ լրագրողները ևս թիրախ են. այս ծրագրի շրջանակներում 40 լրագրողի տարել են Թուրքիա՝ առողջարանական գոտիներ, տեսարժան վայրեր՝ ակնկալելով դրական քողի տակ հոդվածներ, դե հասկանալի է, թե դրանք ինչ բնույթի պետք է լինեն: Պետք է ասեմ, որ Հրանտ Դինքը հակասական կերպար էր, բայց անձ էր, որն ապրել էր էվոլյուցիա և իր կյանքի վերջին ինչ-որ չափով վնասում էր թուրքական քարոզչությանը։ Իսկ հիմնադրամը որևէ կապ չունի Հրանտ Դինքի անձի հետ։ Այստեղ մենք գործ ունենք գրանտային ծրագրի հետ, որը թուրքական քարոզչություն է իրականացնում և սպասարկում է Թուրքիայի շահերը։ Ինձ համար «Ակոս»-ի խմբագրության կազմը ոչնչով չի տարբերվում շարքային թուրքից։ Այս օրերին Երևանում Հրանտ Դինքի եղբայրը՝ Երվանդ Դինքը ինձ ասաց՝ դեռ բոլոր տողատակերդ պիտի հանեին: Այնպես, որ պետք է հասկանալ, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիան նոր քարոզչություն է սկսելու, 2015-ի ֆոնին տարբեր ծուղակներ են լարելու մեր դեմ։ Ընդ որում, չեն լինելու բացահայտ հակահայկական գործողություններ, ամեն ինչ արվելու է գրանտակեր հիմնադրամների շնորհիվ»,-մանրամասնեց թուրքագետը՝ պնդելով, որ չպետք է թույլ տրվի երկրում նրանց գործունեությունը և, որ սենտիմենտալիզմից պետք է դուրս գանք իրավական հարթություն: Պետք է առաջին հերթին թուրքական կողմից հնչի Հայոց Ցեղասպանության իրավական գնահատական, հատուցում, ինչից հետո նոր միայն կարող է սկսվել հայ և թուրք գործիչների միջև երկխոսություն: Ըստ նրա՝ Թուրքիայում կան մտավորականներ, որոնց հետ կարելի է երկխոսել, բայց նրանք ստվերում են, չեն երևում:
Times.am

Ովքեր են ՀՀ-ում լծված թուրքական քարոզչության իրականացման գործին. Թուրքագետը ցանկ է ներկայացրել
ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների մի հսկա ցանց լծված են Հայաստանում թուրքական քարոզչության իրականացմամբ: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ ներկայացելով Թուրքիայում և Հայաստանում գործող այդ կազմակերպություններին: «Թուրքիայում՝ Անադօղլու Քյուլթյուր, Հրանտ Դինք հիմնադրամ, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա: Հայաստանում՝ «Սիվիլթաս» հիմնադրամ, Եվրասիա համագործակցության հիմնադրամ, Հանրային լրագրության ակումբ, Տարածաշրջանային հետազոտության կենտրոն»: Նշենք, որ, ըստ թուրքագետի՝ այս կազմակերպությունները 2014 թ. հունվարին Եվրոպական միության կողմից ստացել են 2 մլն եվրո և հունվարից սկսվել է աջակցություն՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին: Այս գրանտային ծրագրի իրականացումը լինելու է մինչև 2015թ. ապրիլի 24-ը: Այս ծրագրի շրջանակներում 40 լրագրողներ տարվել են Թուրքիա, այնտեղի առողջարանական գոտիներ, տեսարժան վայրեր, Թուրքիան ներկայացվել է գեղեցիկ պատկերով և դրական տպավորությամբ փորձ է արվել լրագրողներից ակնկալել հոդվածներ, «հասկանալի է, թե դրանք ինչ բնույթի պետք է լինեն»: Թուրքագետն ասաց, որ հոդվածներից մի քանիսն արդեն կան: «Որպես ԵՊՀ դասախոս, նշեմ, որ այդ թիրախներից են նաև մեր ուսանողները, որոնք ամիսը մեկ տարբեր թուրքական կազմակերպություններից, Դինք հիմնադրամից, ստանում են հրավերներ՝ անվճար մասնակցելու, ասենք, լեզվական պատրաստմանը 2015թ. փետրվարից մինչև ապրիլի 20-ը: Հրավիրվում են տարբեր մասնագետների Թուրքիայում հայերեն դասավանդելու համար: Դինք հիմնադրամի միջոցով արդեն 2 հոգի Թուրքիայում դասավանդում են հայերեն, իսկ Թուրքիայում հայագիտությունը գիտակարգ չէ, ինչպես մեզ մոտ թուրքագիտությունն է և հետաքրքիր է, թե ո՞ւմ են նրանք դասավանդում հայերեն: Ճամփորդական գրանտներ են տրվում, որոնց նպատակը հետևյալն է. այդ ճամփորդությունը պետք է նպաստի հայ-թուրքական երկխոսությանը, բարեկամությանը և ինքնաթիռի տոմսի այդ մի քանի կոպեկ գումարն ստանալուց հետո գրանտառուն պետք է զեկուցի, թե ինչպե՞ս նպաստեց իր ճամփորդությունը՝ հայ թուրքական երկխոսությանը: Ես իմ պարտքն եմ համարում, որպես թուրքագետ, հայտնել մեր հասարակությանը, մեր ոչ մասնագիտական շրջանակներին և մեր այն շրջանակներին, որոնք գիտակցում են, բայց ներգրավված են այդ ամենին, որ սա հստակ թուրքական քաղաքականության դրսևորում է, և ես ցանկացած հարթակում պատրաստ եմ ցանկացած քննարկմանն ու ասածներիս ապացուցմանը»,- պարզաբանեց թուրքագետը:
168.am

Մենք ցեղասպան Ջեմալ փաշայի թոռանը 100 տարի չտված հարցեր ունեինք. Ռ. Մելքոնյան
ankakh.com

Թուրքիան իր քարոզչական քաղաքականության մեջ նոր տարրեր է մտցնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2015-ին Թուրքիայի կողմից պատրաստվող ծուղակների մասին խոսեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Ազատ և ընդդիմադիր դիրքերից խոսող մտավորականներ են ի հայտ գալիս, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանությունը և դրա մասին գրքեր գրում, սակայն երբ խոսքը հասնում է փոխհատուցման թեմային կա′մ դառնում են խուսափող, կա′մ ծայրահեղական », – նշեց նա:
Նրախոսքով՝մեր հասարակությունում վտանգավոր միտում է նկատվում. սենտիմենտալ դաշտից չեն կարողանում տեղափոխվել իրավական դաշտ: «Պետք է հասկանալ, որ ցեղասպանությունը առաջին հերթին հանցագործություն է, իսկ հանցագործության համար պատիժ են կրում և տալիս փոխհատուցում: Սակայն գրանտակեր կազմակերպությունները խուսափում են կարևոր հարցերից և տասերորդական կարևորության հարցեր քննարկում»:
Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ մի քանի նպատակներ են հետապնդել թարգմանելով հայերեն Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը. հայ ընթերցողին պետք էր ցույց տալ, թե այդ առասպելական գրողը իրականում ինչ է իրենից ներկայացնում:
«Գրքի թարգմանությունը նախաձեռնել ենք մենք, ոչ մի գրանտ չի եղել դրա համար: Գրքի հեղինակային իրավունքները գրողը փոխացել է Հրանտ Դինքի անվան հիմնադրամին, որըթեև կրում է լուսավոր մարդու անունը, սակայն թուրքական քարոզչության օղակ է», – ասաց Ռուբեն Մելքոնյանը ՝ընդգծելով, որ իր առաջաբանը և մեկնաբանությունները աղճատվել են և կրճատվել:
«Երբ տեղի ունեցավ հանդիպում Երևանում, մենք ցանկանում էինք հարցեր տալ նրան, բայց մեզ թույլ չտվեցին և առաջացավ զայրույթ: Մենք չէինք գնացել հանդիպմանը թուրքական քարոզչություն անող մարդուն ծափահարելու. մենք ցեղասպան Ջեմալ փաշայի թոռանը 100 տարի չտված հարցեր ունեինք»:
«Ուրախ եմ, որ ԵՊՀ-ում տեղի ունեցքած հանդիպման ժամանակ ուսանողները կարողացան հարցեր տալ, որոնց միջոցով երևաց նրա դեմքը: Նա ցեղասպանության կազմակերպչին սպանած վրիժառուներին անվանում էր հրոսակներ: Նա բառացիորեն ասաց. «Ես չեմ եկել այստեղ լսելու դուք ինչ եք զգում, եկել եմ, թե ինչ եմ ես մտածում»:
Ըստ Մելքոնյանի՝ այս հանդիպումը կարևոր էր այն տեսանկյունից, որ հայ հասարակաության գիտակից մասը հասկացավ, որ Հասան Ջեմալը ընդամենը թուրքական քարոզչության մի մաս է:
Ռուբեն Մելքոնյանը ներկայացրեց այն կազմակերպությունների ցանկը, որոնք Հայաստանում զբաղվում են թուրքական քարոզչությամբ. «Սիվիլթաս» հիմնադրամ, Եվրասիա համագործակցության հիմնադրամ, Հանրային լրագրության ակումբ, Տարածաշրջանային հետազոտության կենտրոն: Այս կազմակերպությունները ԵՄ-ի կողմից 2 մլն դոլար են ստացել գրանտային ծրագիրը իրականացնելու համար մինչևապրիլ:

«Հրանտ Դինք» հիմնադրամը թուրքական քարոզչություն է իրականցնում. Ռուբեն Մելքոնյան
Newsbook.am

Թուրքիան իր քարոզչական քաղաքականության մեջ որոշակի նոր տարրեր է մտցրել, որոնք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ ավելի շեշտված կերպով են գործի դրվելու: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Հասան Ջեմալի՝ Ջեմալ փաշայի թոռան՝ Երևան կատարած այցին: Նրա խոսքով` թուրք հրապարակախոս-լրագրողը մեկն է թուրքական պալատական այն մտավորականներից, ովքեր, թեպետ, արտաքինից դեմ են գնում թուրքական պետության ժխտողական քաղաքականությանը, նույնիսկ գործածում «ցեղասպանություն» տերմինը, սակայն իրականում նույն թուրքական պետության կողմից հրահանգ ունեն երբեք չանցնել «կարմիր գիծը»: «Նման գործիչների հայտարարություններն, իրականում, չեն վնասում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, ավելին՝ մեկ անգամ ևս ի ցույց են դնում անհատների «բարի կամքը» թուրքական «հանդուրժողականությունը»: Ջեմալ փաշայի թոռը, թեպետ արտասանում է «ցեղասպանություն» բառը, բայց իրականում, բնավ էլ հայ ազգի գաղափարակիցը չէ, այլ ընդամենը համաշխարհային տուրնեի դուրս եկած թուրքական «հանդուրժողականության» ֆիգուր: Թուրքիայում Հասան Ջեմալը նման մտավորականները մի քանիսն են: Նրանք, իբր, հայ-թուրքական հաշտության, երկխոսության ջատագովներն են: Նրանք ընդունում են «ցեղասպանության» եզրույթը, սակայն երբ գործը հասնում է փոխհատութցման գործին, կամ լռում են, կամ դառնում ազգայնական: Մինչդեռ մենք՝ հայերս չենք կարողանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն էմոցիոնալ դաշտից տեղափոխել իրավական դաշտ, այն է՝ ոչ միայն սպասել ներողություն խնդրելուն, այլև խոսել փոխհատուցման մասին»,- ասաց թուրքագետը: Անդրադառնալով Հասան Ջեմալի գրքի երևանյան շնորհանդեսին և դրա ընթացքում տեղի ունեցած սկանդալին, թուրքագետը նկատեց, որ ինքն ու իր ընկերները, բնավ չէին գնացել Հասան Ջեմալին ծափահարելու, այլ՝ «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպված շնորհանդեսին ներկա էին ցեղասպանի թոռանը հարյուր տարի չտրված հարցեր տալու: «Իհարկե, մեզ թույլ չտրվեց, որ մենք հարցեր ուղղենք թուրք «տոլեռանտ» մտավորականին, ով իրականում միայն առաջին հայացքից է հանդուրժող: Իրականում Հասան Ջեմալը ղարաբաղյան հիմնախնդրի հարցում ալիևյան դեսպոտային հռետորաբանության ջատագովն է, ով Երևանում իր պապին սպանողներին համարեց վրիժառու ավազակախումբ, իսկ ԱՍԱԼԱ-ի գործողությունները որակեց որպես ահաբեկչություն: Նա իր իրական դեմքը ցույց տվեց ԵՊՀ-ում՝ հայ ուսանողների հետ երկուսուկես ժամ տևած հարցուպատասխանի ժամանակ՝ ասելով, որ Երևան եկել է ոչ թե հայերի զգացմունքայնության մասին լսելու, այլ խոսելու իր մտքերի մասին»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը: Թուրքագետը զգուշացրեց, որ շատ գրանտակեր հիմնադրամներ՝ թե՛ Հայաստանում, և թե՛ Թուրքիայում, թուրքական քաղաքականության քարոզչություն են իրականցնում: «Դրանց թվում է «Հրանտ Դինք» հիմնադրամը, որի հետ համագործակցությունից ԵՊՀ-ն պաշտոնապես հրաժարվել է: Շատ դեպքերում մեր ուսանողներին այդ և նմանատիպ այլ հիմնադրամներից թուրքերեն լեզվի դասընթացների մասնակցելու հրավերներ են գալիս, խոստացվում է հոգալ կեցության և մնացած այլ ծախսերը՝ միայն նրա համար, որ հայ-թուրքական երկխոսության իմիտացիա ստեղծվի»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ համոզմունք հայտնելով, որ Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդական Էթյեն Մահչուպյանը և թուրքահայ շատ թերթերի խմբագիրներ չեն տարբերվում շարքային ցանկացած թուրքից: Ամփոփելով՝ թուրքագետը նկատեց, որ Հասան Ջեմալի՝ «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը թարգմանելիս ինքը բազմաթիվ դատապարտող տողատակեր և առաջաբան է ձևակերպել, որոնք, սակայն, հրատարակության ժամանակ հանվել են:

Ռուբեն Մելքոնյանը Հրանտ Դինք հիմնադրամից բացատրություն է պահանջում
Մանու Իրիցյան
Հասան Ջեմալի գիրքը հայերեն թարգմանած Ռուբեն Մելքոնյանի ծանոթությունները հրատարակիչները հանել են գրքից:

Ջեմալ Փաշայի թոռը Հայաստան եկավ հայերեն թարգմանված իր գրքի շնորհանդեսին, ներողություն խնդրեց: Որպես ամենաառաջադեմ թուրք մտավորական, չխուսափեց «ցեղասպանություն» բառից: Բայց նաև պապի սպանության` «Նեմեսիսի օպերացիան»ավազակային անվանեց:

Ռուբեն Մելքոնյանը հենց այն թուրքագետն է, որը թարգմանել է «Հասան Ջեմալի 1915. հայոց ցեղասպանություն» գիրքը: Քննադատությունից չխուսափեց նաեւ թարգմանիչը: Ինչու է հայերեն թարգմանել գիրք, որի հեղինակը գովազդված, բայց ոչ իրականությունը ներկայացնող թուրք մտավորական է:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Հասան Ջեմալի պահվածքը բնական է համարում, բայց նրանց հրավիրած, հայ-թուրքական երկխոսության համար գրանտ շահած հայկական ընկերությանը չի հասկանում: Ինչու թույլ չտվեցին հարցեր տալ: Թարգմանված գիրքը տեսել էր միայն շնորհանդեսի օրը, իր խմբագրումներն ու փակագծերում նշված մեկնաբանությունների մեծ մասը հանված էր: Մինչդեռ Հրանտ Դինք հիմնադրամը, որին էլ պատկանում էր Հասան Ջեմալի գրքի հեղինակային իրավունքը, խոտացել էր դրանք անփոփոխ թողնել: Թուրքագետը խնդրում է, Հրանտ Դինք մտավորականին եւ Հրանտ Դինք թուրքական հիմնադրամը չշփոթել:

«Կինո Մոսկվա»-ի հայտնի հանդիպումից հետո, հարցեր այդպես էլ չհնչեցին, բայց հաջորդ օրը ԵՊՀ թուրքագիտության ֆակուլտետի ուսանողները թուրքերենով կարողացան հարցեր տալ Հասան Ջեմալին:

Թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը չի ափսոսում, որ թարգմանել է Ջեմալի թոռ` Հասանի գիրքը: Հայերը պետք է իմանան, թուրք մտավորականներն էլ են թուրք, ցեղասպանություն բառն էլ պատրաստ են արտասանել, ներողություն էլ խնդրել, բայց ոչ` ճանաչել ու փոխհատուցել: Իսկ թարգմանված գրքում փոփոխություններ անելու համար, թարգմանիչն արդեն դիմել է Հրանտ Դինք հիմնադրամի իրավաբանին` պահանջելով բացատրություն:
Արմնյուզ հեռուստաընկերություն

Թուրքագետը պատմում է, թե ինչպես «Հրանտ Դինք» հիմնադրամը խեղաթյուրել է իր թարգմանությունը
Լիլիթ Լալայան

Տևական ժամանակ է՝ Թուրքիայում հայտնվել են ընդդիմադիր կեցվածքով հանդես եկող մտավորականներ, որոնց գործունեությունն ավելի շատ նպաստում է Թուրքիայի քաղաքակիրթ իմիջի կերտմանը, դրանց թվում են մտավորականներ Ալի Բայրամօղլուն, Բասքըն Օրանը, ինչպես նաև Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը, ովքեր կողմնակից են հայ-թուրքական երկխոսության, սակայն խուսափում են Ցեղասպանության հարցը իրավական դաշտ տեղափոխել և խոսել փոխհատուցման մասին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ խոսելով Երևանում Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալի իրականացրած շոուի և այդ շոուին նպաստող հայկական գրանտակեր կառույցների մասին:
Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ կա խնդիր հայ հասարակության մեջ. ցեղասպանության իրողությունը չենք կարողանում սենտիմենտալ դաշտից տեղափոխվել իրավական դաշտ:
«Առաջին հերթին ցեղասպանությունը հանցագործություն է, որը պետք է ստանա իրավական գնահատական, նոր այդ ամենից հետո կարող է լինել կողմերի միջև երկխոսություն և հաշտություն: Իսկ, ահա, թուրք և հայ գրանտակեր կազմակերպությունները խուսափում են ցեղասպանությունն իրավական դաշտ տեղափոխել: Հասան Ջեմալն էլ պալատական այն մտավորական է, ով, առաջնորդվելով այդ սկզբունքներով, երկու տարի առաջ հրապարակել էր գիրք «1915 թվականի Հայոց ցեղասպանություն» վերնագրով»,- նկատեց Ռուբեն Մելքոնյանը՝ շեշտելով, որ ինքը նախաձեռնել էր այդ գրքի թարգմանությունը մի շարք նպատակներով:
Ըստ թուրքագետի՝ գրքի թարգանումը կարևոր էր նրանով, որ հայ ընթերցողը գրքի միջոցով կարող էր տեսնել թուրքական հասարակության զարգացումը, թե ինչպես է թուրք մտավորականը անցնում էվոլյուցիա, թե ինչպես ժխտողից դառնում է «ցեղասպանություն» տերմին օգտագործողի: Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ թարգմանություն անհրաժեշտ էր նաև նրանով, որ հայ հասարակությունը տեսներ քարոզչական նպատակով գովազդված թուրք մտավորական Հասան Ջեմալի իրական դեմքը, թե ինչպես հայտնի ընդդիմադիր մտավորականն իր գրքում կեղծում է պատմությունը:
Մելքոնյանի խոսքով՝ ինքը նախատեսել էր թարգմանել գիրքը առանց որևէ դրամաշնորհի և հրատարակել այն Երևանում: Սակայն «Հրանտ Դինք» հիմնադրամի միջամտությամբ գիրքը հնարավոր է եղել թարգմանել միայն որոշակի պայմաններով: Եղել է պայման, որ Մելքոնյանը ներկայացնելու է գիտական թարգմանություն, այսինքն՝ գրքում պահպանվելու էր առաջաբանը, որտեղ թարգմանիչը կներկայացներ գրքի բովանդակությունը, պետք է ներկայացվեր նաև թարգմանչի կողմից թուրքագիտական տերմինաբանության բացատրություն: Սակայն հետագայում հիմնադրամը պնդել է, որ նպատակահարմար չի գտնում դնել նախաբան: Պայմանավորվածության համաձայն՝ ցանկացած փոփոխության դեպքում թարգմանիչը պետք է նախապես տեղեկացվեր, սակայն, Մելքոնյանը նշեց, որ գիրքը տեսել է միայն շնորհանդեսի օրը և պարզել, որ իր կողմից արված որոշ մեկնաբանություններ հեռացվել են:
Գրքում հեղինակն Արցախյան գոյամարտը ներկայացրել էր Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի 20 տոկոսի օկուպացիա, որին թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը հավելում էր արել, որ գրքի հեղինակի ներկայացումը սուբյեկտիվ է, և ինքը համաձայն չէ նման մեկնաբանության հետ: Այդ և այլ նմանօրինակ մեկնաբանություններ «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից հանվել են: Մելքոնյանի խոսքով՝ Հասան Ջեմալը շոու էր սարքել Երևանում, սակայն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ուսանողների հարցերի պատասխաններից հետո պարզ է դարձել Հասան Ջեմալի իրական դեմքը և նպատակները: Հասան Ջեմալը բարկացել էր և նույնիսկ ասել, թե ինքը չի եկել լսելու, թե ինչ են զգում հայերը, այլ եկել է, որպեսզի լսեն, թե ինչ է մտածում ինքը:

newsline.am

Ի՞նչու է Հասան Ջեմալի երեւանյան այցը աղմուկի պատճառ դարձել
Լիանա Եղիազարյան

Հայոց ցեղասպանությունը ծրագրած երեք ոճրագործներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ երեւանյան վերջին հանդիպումները բուռն քննարկումների առիթ են դարձել: Հիշեցնեմ՝ թուրք լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը հեղինակել է «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որով, ըստ էության, անձամբ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստն ու ներողություն խնդրում դրա համար:
Հեղինակի վստահեցմամբ՝ գիրքը գրվել է, որպեսզի երկխոսության հարթակ դառնա հայ և թուրք հասարակությունների միջև՝ առանց ազգայնամոլական գաղափարների, և դրա համար, նրա ձեւակերպմամբ, անհրաժեշտ է հաղթահարել անցյալն ու նայել առաջ:
Գրքում տեղ են գտել Հասան Ջեմալի՝ տարբեր տարիների գրած հոդվածները, հանդիպումների մասին պատմող դրվագներ, հեղինակը պատմում է նաև Հայաստան կատարած իր առաջին այցի ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհվելու մասին:
Գիրքը թարգմանվել է նաև հայերեն, սակայն Հայաստանում թուրք հեղինակին և նրա առաջ քաշած գաղափարները միանշանակ չեն ընդունվում: Գրքում տեղ են գտել կարծիքներ, որոնց հետ հայ ժողովուրդը համաձայն չէ, քանի որ դրանք հակասում են պատմական իրականությանը: Մասնավորապես, հեղինակը հայ վրիժառուներին անվանում է «ավազակախումբ», իսկ Արցախի մասին գրում, թե 1992-93 թթ. հայերը «օկուպացրել են» Ադրբեջանի տարածքի 20%-ը:
Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը հայտարարում է՝ ինքն է Հասան Ջեմալի գիրքը թարգմանել հայերեն ու տեղյակ է հանգամանքներին: Հասան Ջեմալն ինքը որոշ դեպքերում գնացել է հայ մասնագետների հիմնավորումներին ընդառաջ ու փոփոխություններ կատարել տեքստում՝ հանելով խեղաթյուրված տեղեկությունները: Բայց, միեւնույն է, գիրքը վերջին հաշվով ստացել է թուրքամետ տեսք:
Ով է դրա մեղավորը: Ռուբեն Մելքոնյանը պարզաբանում է՝ Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» աշխատությունը թարգմանվել է ԵՊՀ Թյուրքագիտության ամբիոնի դասախոսների կողմից, սակայն տպագրության ընթացքում կատարվել են տեքստային խեղաթյուրումներ, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է «Հրանտ Դինք» հիմնադրամը, որից էլ հենց պարզաբանումներ է պահանջել թուրքագետը:
«Թեպետ թուրք լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը Ցեղասպանությունն ընդունել ու ներողություն է խնդրել, բայց ցանկալի կլիներ լսել նրա գնահատականները Հայոց ցեղասպանության իրավական, հատուցման խնդիրների մասին»,-շարունակում է թուրքագետը:
Այնինչ՝ ինքը՝ Հասան Ջեմալը, պատմական իրական փաստերից խոսել խուսափում է, «Ես պատմաբան չեմ»,-ասում է,- Ղարաբաղի պատմությունը խորությամբ չեմ ուսումնասիրել և չեմ կարող վիճել պատմական փաստերի շուրջ»:
Նման մի զրույց էլ օրեր առաջ ծավալվել է Երեւանի պետական համալսարանում՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Երբ ուսանողները սկսել են Ջեմալին հարցեր տալ պատմական իրողությունների մասին, թուրք լրագրողը սկսել է խուսափել ուղիղ հարցերին ուղիղ պատասխանելուց՝ հենց նման պատճառաբանություններով: Իսկ համալսարանականները սկսել են ընդվզել, միջանցքից անգամ բվաղել են՝ ամոթ:
Այս մոտեցումն էլ Ռուբեն Մելքոնյանը միանշանակ չի ընդունում, ասում է՝ այդ մարդու հետ հանդիպման ժամանակ առաջին հերթին պետք էր խոսել հարցն իրավական հարթություն տեղափոխելու մասին ու շեշտել փոխհատուցման հարցը: «Չենք ասում եկեք ծափահարենք նրան, ասում ենք՝ ճիշտ հարցեր տվեք»,- պարզաբանում է Մելքոնյանը:
«Այդ հարցերի պատասխաններից պարզ է դառնում, որ Ջեմալ փաշայի թոռը կրում է թուրքական պետական քարոզչության տարրերը, շատ հաճախ նա հայ-թուրքական լոկ փուչ երկխոսության կողմնակից է, ամեն կերպ խուսափում է փոխհատուցման մասին զրույցներից՝ դիվանագիտորեն նշելով, թե ինքը որպես անձ է գրել այդ գիրքը, ոչ թե որպես Ջեմալ փաշայի թոռ, «ինձ մի կապեք պապիս հետ»,- թուրք լրագրողի խոսքերն է փոխանցում Ռուբեն Մելքոնյանը:
Ինչ վերաբերում է երեւանյան հանդիպումների կազմակերպմանը, ապա դրանց թուրքագետն ընդամենը մի անուն է տալիս՝ մի քանի կառույցի կողմից դրամաշնորհներ մարսելու քայլ:
Ռադիոլուր

Թուրք ընդդիմադիր գործիչների գործունեությունը չի վնասում Թուրքիային, այլ նպաստում է Անկարայի քաղաքականությանը
xosq.am

Թուրքիան 1915 թվականին ընդառաջ իր քարոզչության մեջ նոր տարրեր է մտցրել: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Ջեմալ փաշայի թոռան՝ «1915-Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակ Հասան Ջեմալի Երևան կատարած այցին, ասաց թուրքագետ, նույն գրքի թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, թե Թուրքիան փորձում է ձևավորել ազատ մտավորականների կերպարներ, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից:

«Այդ գործիչները ընդունում են Հայոց ցեղասպանությունը, սակայն երբ հարցը հասնում է փոխհատուցման թեմային նրանք սկսում են խուսափել այդ թեմաներից»,- իր խոսքում ասաց թուրքագետը՝ նշելով, թե այդ ընդդիմադիր գործիչների գործունեությունը չի վնասում Թուրքիային, այլ հակառակը, նպաստում է Անկարայի քաղաքականությանը: Հիշեցնենք, որ Հասան Ջեմալի գրքի երևանյան քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել, երբ ներկաները փորձել էին հարցեր տալ Ջեմալ փաշայի թոռանը: Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Ջեմալ փաշայի թոռը, որ հրատարակել է Հայոց ցեղասպանության մասին գիրքը, պալատական թուրք մտավորականների շարքից է:«Այդ գիրքը ցույց է տալիս Թուրքիայում հետաքրքիր սոցիալական զարգացում, թե ինչպես է թուրք գրողը ժխտողից դառնում Հայոց ցեղասպանությունը ընդունող: Հասան Ջեմալի այդ գրքի միջոցով հայ հասարակությունը պետք է տեսներ, թե նա ինչ է գրում և ինչ է մտածում և հայ հասարակությունը պետք է ճանաչեր նրան»,- ասաց թուրքագետը:

Անդրադառնալով «Հրանտ Դինք» հիմնադրամին, որը տպագրել է Հասան Ջեմալի գիրքը, թուրքագետը նշեց, թե եվրոպական տարբեր գրանտների միջոցով փորձ է արվում ձևավորել հայ-թուրքական հաշտեցման միջավայր:
«Հրանտ Դինք» հիմնադրամը վերածվեց թուրքական քարոզչամեքենայի տարրի, և այն ինչ անում է այդ հիմնադրամը չի կարելի գնահատել որպես հայանպաստ գործունեություն: «Հրանտ Դինք» հիմնադրամի իրական կառավարողները հայեր չեն և այդ կազմակերպությունները օգտագործում են ազնիվ հայի, Հրանտ Դինքի անունը»,-հայտարարեց Մելքոնյանը:

Հրանտ Դինքի եղբայրը սպառնացել է հայ թուրքագետին
armlur.am

ԵՊՀ թուրքագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Հայք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը բառացիորեն խեղաթյուրել է իր թարգմանած գիրքը: Հիշեցնենք, որ Ռուբեն Մելքոնյանը թարգմանել է Ջեմալ Փաշայի հեղինակած «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը: Թուրքագետի կարծիքով` «Հրանտ Դինք» հիմնադրամն ընդամենը թուրքական քարոզչություն է իրականացնում: «Ինչպե՞ս կարելի է գրքի թարգմանության ամենաարժեքավոր մասերն անտեսել: Երբ Ջեմալ Փաշայի թոռը եկավ ԵՊՀ, երրորդ, չորրորդ կուրսի ուսանողներն անգամ «մերկացրեցին» նրան և ապացուցեցին, որ Ջեմալ Փաշայի թոռն ամենաուղիղ ձևով թուրքական քարոզչություն է անում»,- նշեց թուքագետը: Վերջինս ասաց նաև, որ Հրանտ Դինքի եղբայրը սպառնացել է իրեն` անվանելով դավաճան:

Ինչո՞ւ է հայերեն թարգմանվել Հասան Ջեմալի գիրքը. պարզաբանում է Ռուբեն Մելքոնյանը
news.am

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը միայն գրքի երեւանյան շնորհանդեսի ժամանակ է պարզել, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը խախտել է պայմանագրի շատ կետեր՝ իր գիտական պարզաբանումները հանելով գրքից։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում թուրքագետը պարզաբանեց, թե իրականում ինքն ինչ է պայմանավորվել հիմնադրամի հետ։
«Գրքի թարգմանությունը ես եմ նախաձեռնել, այստեղ ոչ մի գրանտային ծրագիր չկա։ Այդ գիրքը ցույց է տալիս Թուրքիայում բավականին հետաքրքիր սոցիալական զարգացում, թե ինչպես է մտավորականը Ցեղասպանությունը ժխտողից դառնում Ցեղասպանություն բառն ընդունողը եւ կիրառողը։ Այս գրքի իրական հասցեատերը հենց հայ ընթերցողն է, հետեւաբար, պետք է լիներ այն հայերենով։ Ի սկզբանե, որոշված էր, որ գրքում լինելու էին իմ մասնագիտական պարզաբանումները, առաջաբան էր լինելու անպայման։ Մենք պատրաստ էինք նույնիսկ հոնորար առաջարկել Հասան Ջեմալին, սակայն վերջում պարզվեց, որ նա իր հեղինակային իրավունքները հանձնել է «Հրանտ Դինք» հիմնադրամին։ Այստեղ արդեն մենք պայմանավորվեցինք հիմնադրամի հետ, ես կատարեցի թարգմանությունն ու ուղարկեցի նրանց»,- ասաց Մելքոնյանը։
Թարգմանությունն անելուց հետո թուրքագետն այն ուղարկում է հիմնադրամին եւ որոշվում է, որ նպատակահարմար չէ առաջաբանը։
«Պայմանագրում կա հատուկ կետ, որ տեքստում ցանկացած փոփոխության դեպքում թարգմանիչը տեղյակ պետք է լինի, սակայն ես փոփոխությունների մասին իմանում եմ միայն շնորհանդեսի ժամանակ։ Իմ շատ մասնագիտական պարզաբանումներ պարզապես հանված են գրքից»,- նշեց նա։
Ինչ վերաբերվում է դեկտեմբերի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած սկանդալին, ապա Ռուբեն Մելքոնյանը պարզաբանեց, թե ինչու այդ օրը բարկացավ եւ դահլիճից դուրս եկավ. «Մենք «Մոսկվա» կինոթատրոնում պետք է հարցեր տայինք, եւ այդ օրը հայ հասարակությունը տեսնելու էր Թուրքիայի կողմից գովազդվող Հասան Ջեմալի իրական դեմքը։ Օրինակ՝ հարցրինք՝ «ներողություն եւ…» եւ այստեղ արդեն Ջեմալն ասում է, որ ինքը պետություն չէ, իրավաբան չէ եւ չի կարող կարծիք հայտնել։ Այդ օրը մեզ թույլ չտվեցին այլ հարցեր տալ, միայն մեկ օր անց Երեւանի պետական համալսարանում ուսանողներն այնպիսի հարցեր տվեցին, որ նրա դեմքը բացահայտվեց։ Պարզ է դառնում, որ Հասան Ջեմալն ընդամենը թուրքական պալատական մտավորական է, ուրիշ ոչինչ»։
Ռուբեն Մելքոնյանն իր իրավունքների խախտման մասին խոսել է նաեւ Հրանտ Դինքի եղբայր Երվանդ Դինքի հետ, որը հայտարարել է, թե հիմնադրամը սխալվել է եւ պետք է թարգմանչի բոլոր տողատակերը հաներ։
«Ըստ Դինքի՝ իրավունք չկա խառնվելու տեքստին, սակայն աշխարհում կա «գիտական թարգմանություն» եզր»,- ավելացրեց նա։

Ռուբեն Մելքոնյան. Ջեմալ փաշայի թոռը պալատական թուրք մտավորականների շարքից է
aysor.am

Թուրքիան 1915թ.-ին ընդառաջ իր քարոզչության մեջ նոր տարրեր է մտցրել: Թուրքիան փորձում է ձևավորել, այսպես ասած, ազատ մտավորականների կերպարներ, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերիցե,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը իրականացրած Ջեմալ փաշայի թոռան, թուրք գրող Հասան Ջեմալի երևանյան այցին, ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նա նշեց, որ այդ ընդդիմադիր գործիչների գործունեությունը չի վնասում Թուրքիային, այլ հակառակը, նպաստում են Անկարայի քաղաքականությանը:
«Այդ գործիչները ընդունում են Հայոց ցեղասպանությունը, սակայն երբ հարցը հասնում է փոխհատուցման թեմային, նրանք սկսում են խուսափել այդ թեմաներիցե,-նշեց Ռ. Մելքոնյանը:

Ռ. Մելքոնյանն ասաց, որ եվրոպական տարբեր գրանտների միջոցով փորձ է արվում ձևավորել հայ-թուրքական հաշտեցման միջավայր:
«Արհեստականորեն մեր մեջ ձևավորվել է այն դիսկուրսը, թե պետք է տարբեր գործիչներ արտասանեն ցեղասպանություն բառը: Ցեղասպանությունը, սակայն, պետք է առաջին հերթին ստանա իրավական գնահատական, հատուցում, ինչից հետո նոր միայն կարող է սկսվել հայ և թուրք գործիչների միջև երկխոսությունե,-նշեց թուրքագետը:

Նրա խոսքով՝ Ջեմալ փաշայի թոռը պալատական թուրք մտավորականների շարքից և նա հրատարակել է Հայոց ցեղասպանության մասին գիրքը:
«Այդ գիրքը ցույց է տալիս Թուրքիայում հետաքրքիր սոցիալական զարգացում, թե ինչպես է թուրք գրողը ժխտողից դառնում Հայոց ցեղասպանությունը ընդունող: Հասան Ջեմալի այդ գրքի միջոցով հայ հասարակությունը պետք է տեսներ, թե նա ինչ է գրում և ինչ է մտածում և հայ հասարակությունը պետք է ճանաչեր նրան: Այդ գրքի թարգմանությունը նախաձեռնել եմ եսե,-նշեց Ռ.Մելքոնյանը:

Հրանտ Դինք հիմնադրամը, նրա խոսքով, վերածվեց թուրքական քարոզչամեքենային տարրի և այն ինչ անում է այդ հիմնադրամը չի կարելի գնահատել, որպես հայանպաստ գործունեություն:

«Հասան Ջեմալի գիրքը տպագրել է Հրանտ Դինքի հիմնադրամը: Գրքում պետք է լինեին իմ բացատրական բացատրությունները, մեկնաբանությունները: Սակայն Հրանտ Դինքի հիմնադրամը հրաժարվեց գրքի մեջ տեղակայել իմ նախաբանը: Գրքում տեղի են ունեցել փոփոխություններ, որի մասին ես տեղյակ չեմ եղելե,-նշեց Ռ. Մելքոնյանը:

Նա նշեց, որ իր մի շարք մեկնաբանություններ հանվել են կամ կրճատվել:

«Հասան Ջեմալը ԵՊՀ-ում պատասխանելով հայ ուսանողների հարցերին հայտարեց, որ կողմ չէ Թուրքիայի սահմանների փոփոխությանը և հողային փոխհատուցմներին հօգուտ Հայաստանիե,- հավելեց Ռ. Մելքոնյանը:

«Հրանտ Դինք» հիմնադրամը թուրքական քարոզչություն է իրականացնում. թուրքագետ
orer.am

ԵՊՀ թուրքագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը բառացիորեն խեղաթյուրել է իր թարգմանած գիրքը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Մելքոնյանը թարգմանել է Ջեմալ Փաշայի հեղինակած «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը:
Թուրքագետի կարծիքով` «Հրանտ Դինք» հիմնադրամն ընդամենը թուրքական քարոզչություն է իրականացնում:
«Հասան Ջեմալի գիրքը տպագրել է Հրանտ Դինքի հիմնադրամը: Գրքում պետք է լինեին իմ բացատրական բացատրությունները, մեկնաբանությունները: Սակայն Հրանտ Դինքի հիմնադրամը հրաժարվեց գրքի մեջ տեղակայել իմ նախաբանը: Գրքում տեղի են ունեցել փոփոխություններ, որի մասին ես տեղյակ չեմ եղել: Ինչպե՞ս կարելի է գրքի թարգմանության ամենաարժեքավոր մասերն անտեսել: Երբ Ջեմալ Փաշայի թոռը եկավ ԵՊՀ, երրորդ, չորրորդ կուրսի ուսանողներն անգամ «մերկացրեցին» նրան և ապացուցեցին, որ Ջեմալ Փաշայի թոռն ամենաուղիղ ձևով թուրքական քարոզչություն է անում»,- նշեց թուքագետը և հավելեց, որ իր մի շարք մեկնաբանություններ հանվել են կամ կրճատվել:
«Այդ գիրքը ցույց է տալիս Թուրքիայում հետաքրքիր սոցիալական զարգացում, թե ինչպես է թուրք գրողը ժխտողից դառնում Հայոց ցեղասպանությունը ընդունող: Հասան Ջեմալի այդ գրքի միջոցով հայ հասարակությունը պետք է տեսներ, թե նա ինչ է գրում և ինչ է մտածում և հայ հասարակությունը պետք է ճանաչեր նրան: Այդ գրքի թարգմանությունը նախաձեռնել եմ ես»,-նշեց Ռ.Մելքոնյանը:

Ինչո՞ւ է Ռուբեն Մելքոնյանը թարգմանել Ջեմալ Փաշայի թոռան գիրքը
Սիրանուշ Հայրապետյան

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը չի ափսոսում, որ թարգմանել է Ջեմալ Փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանությունը» գիրքը: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանգամանորեն բացատրեց, թե ինչու է նախաձեռնել երկու տարի առաջ հրատարակված այդ գրքի թարգմանությունը. «Այդ գիրքը գրավեց իմ ուշադրությունը մի քանի պատճառներով. նախ՝ այն ցույց է տալիս Թուրքիայում բավականին հետաքրքիր հասարակական մի զարգացում, այսինքն՝ թե ինչպես է թուրք մտավորականն ապրում էվոլուցիա՝ Ցեղասպանությունը ժխտողից դառնում դրանով հետաքրքրվող և, ի վերջո, «ցեղասպանություն» տերմինը կիրառող: Բացի այդ, գրքում երևում են նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ ներթուրքական ընկալումները: Գրքի հասցեատերը, ըստ էության, հայ ընթերցողն է: Դրա համար էլ գրքի թարգմանությունն ու ներկայացումը հայ ընթերցողին, կարծում եմ, կարևոր էր: Մյուսը քարոզչական նպատակն էր: Քանի որ Հասան Ջեմալը «գովազդված» թուրք մտավորական է, պետք է հայ ընթերցողը տեսներ, թե այդ «առասպելական» Հասան Ջեմալն իրականում ինչ է մտածում և ինչ է գրում: Գրքի թարգմանությունն այս առումով արդարացված է»,- ասաց Ռ. Մելքոնյանը և հավելեց, որ ի սկզբանե նախատեսված է եղել գիտական թարգմանություն, այսինքն՝ առաջաբան թարգմանչի կողմից, որտեղ պարզաբանվում և ներկայացվում է գիրքը ոչ մասնագետ ընթերցողների համար, ինչպես նաև գիտական տողատակ բացատրություններ, մեկնաբանություններ և այլն: «Մենք պատրաստ էինք նույնիսկ հոնորար առաջարկել Հասան Ջեմալին, սակայն հետո պարզվեց, որ նա իր հեղինակային իրավունքները հանձնել է «Հրանտ Դինք» հիմնադրամին։ Այստեղ արդեն մենք պայմանավորվեցինք հիմնադրամի հետ, և ես գրքի թարգմանությունն ուղարկեցի նրանց»,- ասում է պարոն Մելքոնյանը: Հիմնադրամը, սակայն, նպատակահարմար չի գտել գրքին առաջաբան կցել: Թարգմանիչն ասում է, որ պայմանագրում կա հատուկ կետ, ըստ որի՝ թարգմանիչը պետք է տեղյակ լինի տեքստում արված ցանկացած փոփոխությունից, սակայն, նրա պնդմամբ, ինքը գրքի մասին իմացել է շնորհանդեսից մեկ օր առաջ, իսկ գիրքը տեսել է շնորհանդեսի ժամանակ. «Արդեն տպագրված գրքում ես տեսա, որ իմ կողմից արված որոշ մեկնաբանություններ և պարզաբանումներ ընտրողաբար հեռացվել կամ աղճատվել են,- ասում է նա,- օրինակ՝գրքում տեղ գտած ,-1992-93 թթ. հայերը գրավեցին Ղարաբաղը և օկուպացրին Ադրբեջանի 10 տոկոսը» տողերին ես պարզ մի մեկնաբանություն էի տվել. «Այս նախադասությունը հակասում է պատմական իրողություններին, և թարգմանիչը չի կիսում այն»: Այս մեկնաբանությունը հանվել է հիմնադրամի կողմից»,- ասաց Ռ. Մելքոնյանը և տեղեկացրեց, որ արդեն դիմել է «Հրանտ Դինք» հիմնադրամի իրավաբանին՝ թարգմանված գրքում փոփոխություններ անելու համար բացատրություն պահանջելու:
aravot.am
ArmarLur.com


Դիտել WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն