Google-ը պետք է մասնակից դառնա Հայոց Ցեղասպանության մասին մարդկությանը իրազեկելու գործին
Մոտենում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Change.org-ում Վանանդ Մկրտչյանը ստեղծել է խնդրագիր` նպատակ ունենալով մարդկությանը իրազեկել Ցեղասպանության մասին: «Աշխարհում միլիոնավոր մարդիկ դեռ չգիտեն 20-րդ դարում մարդկության դեմ իրականացրած մեծագույն ոճիրներից մեկի մասին»: Նա դիմում է Google ընկերությանը, որպեսզի այն իր կայքի գլխավոր էջում 2015 թվականի ապրիլի 24-ին տեղադրի Հայոց Ցեղասպանության մասին իրազեկող doodle. Doodle-ը Google կայքի լոգոտիպի ժամանակավոր այլընտրանքային տարբերակն է, որը պարունակում է հղում տվյալ իրադարձության մասին տեղեկատվությամբ: Այն հայտնվում է Google-ի կայքում հատուկ իրադարձությունների, տարելիցների և հռչակավոր մարդկանց ծննդյան օրերին:
Վանանդը գրում է. «Մենք պատասխանատվություն ենք կրում Ցեղասպանության մասին մարդկությանը իրազեկելու համար: Google-ը պետք է մասնակից դառնա այս գործին` հանուն ողջ մարդկության»: Նա խնդրում է ստորագրել իր խնդրագիրը:
Շուրջ 25 հազար մարդ արդեն միացել է այս խնդրագրին, և այդ թիվը արագ աճում է: Հաջողության հասնելու դեպքում ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ, այցելելով Google-ի գլխավոր էջ, կտեղեկանան Հայոց Ցեղասպանության մասին: Սա կարող է նաև խթան հանդիսանալ Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայերի համար դիմել այլ խոշոր կազմակերպությունների և ընկերությունների` բարձրաձայնելու և դատապարտելու Հայոց Ցեղասպանությունը:
«Փոխեք Google Doodle-ը ապրիլի 24-ին» խնդրագրին միանալը Ձեզնից կխլի ընդամենը 30 վայրկյան, բայց կարող է լինել շատ կարևոր աշխարհին Ցեղասպանության մասին իրազեկելու գործում»:
Google Doodle-ը Google կայքի լոգոտիպի ժամանակավոր այլընտրանքային տարբերակն է.
Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:
Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան կառավարության ծրագրած` իրենց բնօրրանում և կայսրության տարածքում բնակվող հայերի զանգվածային տեղահանումն ու բնաջնջումն էր: 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում(Ստամբուլ) հավաքեցին և ձերբակալեցին հարյուրավոր հայ մտավորականների և առաջնորդների, այնուհետև` սպանեցին նրանց: Մարդկանց թիվը, ովքեր սպանվել են Ցեղասպանության հետևանքով շուրջ 1,5 միլիոն է:
Սա է պատճառը, որ մենք պատասխանատվություն ենք կրում Ցեղասպանության մասին մարդկությանը իրազեկելու համար:
Google-ը պետք է մասնակից դառնա այս գործին` հանուն ողջ մարդկության:
Խնդրագիրը ստորագրեք այս հասցեով՝
https://www.change.org/p/set-armeniangenocidedoodle-on-april-24-googledoodles?utm_source=action_alert&utm_medium=email&utm_campaign=202726&alert_id=ANyHQxHrsc_LfAr1NFrC%2FLQtLl0kZ5Uz1aFRPQLerrs2NGM1EgIqSc%3D












