Գլխավոր » TOP, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն

Բելառուսն ու Ղազախստանը վավերացրել են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը. ԼՂՀ-ն չի ընդգրկվի ԵՏՄ կազմում

Դեկտեմբեր 19, 2014թ. 16:04

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատն այսօր վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը: Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Երբոլատ Դոսաևը, ներկայացնելով օրինագիծը, ասել է, որ Հայաստանը պարտավորություններ է ստանձնում, որոնք նախատեսված են 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, ինչպես նաև Մաքսային միության ու ընդհանուր տնտեսական տարածքի իրավական բազայով:

Ժամեր անց նույն փաստաթուղթը վավերացրել է նաև Բելառուսի օրենսդիրը: Փաստաթուղթը խորհրդարանում ներկայացնելիս, Բելառուսի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միխնևիչը հայտարարել է, որ Հայասատանի անդամակցությունից հետո Լեռնային Ղարաբաղը միության մաս չի կազմի: «Մենք մտահոգություն ունեինք, որ Հայաստանի մաս չկազմող որոշ տարածքներ կարող էին հայտնվել Մաքսային միության կազմում: Հայկական կողմն ըմբռնումով մոտեցավ պահանջին: Համաձայնագրին կցվել է նոտա այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում: Հայկական կողմից արվել է պաշտոնական բանավոր հայտարարություն»,- Բելտայի հաղորդմամբ, ասել է Բելառուսի փոխարտգործնախարարը:

Միխևիչը նաև ընդգծել է, որ չկա ոչ մի խոչընդոտ Հայաստանը փաստացի Մաքսային Միության և ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միության անդամ դարձնելու համար:

Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության հարցն այսօր քննարկվել է ղրղզական հանրապետության կառավարությունում.վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը հայտնել է, որ պայմանագրի նախագիծը դեռևս պատրաստ չէ: «Երկուշաբթի նիստ կանցկացնենք և կքքնարկենք այդ հարցը», ասել է Ղրղզստանի վարչապետը:


Դիտել TOP, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն