Գլխավոր » Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Հունվար 8, 2015թ. 13:50

Ադրբեջանական կողմը ամանորյա տոնական օրերին շարունակում է շփման գծում ակտիվություն դրսևորել: Հրադադարը խախտվել է ինչպես Արցախի սահմանային գծում, այնպես էլ հակառակորդը շարունակել է գնդակոծել Հայաստանի բնակավայրերը, մասնավորապես՝ կրակահերթեր արձակելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:

Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հունվարի 7-ի գիշերը հակառակորդի արձակած կրակոցները դիպել են գյուղի եկեղեցու շուրջ կառուցված պարսպին, ինչպես նաև գյուղացիներից մեկի տանը: Ընտանիքը գտնվում է ՌԴ-ում, և ոչ ոք չի եղել տանը: Գյուղապետը հավելեց, որ տունը փակ է և, հետևաբար, իրենք չեն կարողացել պարզել, թե ինչպիսի գույքային վնասներ է կրել գյուղացին:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:


Դիտել Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն