Ռուսաստանում տրանսսեկսուալների համար վարորդական վկայական ստանալը բարդանում է
Հունվար 8, 2015թ. 22:11
Ռուսաստանում հրապարակվել է այն հիվանդությունների փոփոխված ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող վարորդական վկայական ստանալ: Այդ հիվանդությունների ցանկում, մասնավորապես, մտցվել է «սեռական ինքնության խանգարումը», որով բնութագրվում է տրանսսեկսուալիզմը և տրանսվեստիզմը:
Փոփոխված ցանկը մշակվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրահանգով՝ նպատակ ունենալով խստացնել վարորդների առողջության նկատմամբ վերահսկողությունը, քանի որ Ռուսաստանի ճանապարհներին մեծ թիվ են կազմում պատահարները:
azatutyun.am












