Անվճար օրացույցը՝ նվիրված Արցախյան գոյամարտի հերոսներին
Հունվար 8, 2015թ. 23:05
«Հայրենասեր» կազմակերպությունը տպագրել է 2015 թվականի օրացույց՝ նվիրված Արցախյան գոյամարտի 12 պանծալի հերոսներին։
Կազմակերպությունը դիմում է բոլորին. նրանք, ովքեր ցանկանում են նվեր ստանալ այս օրացույցը, կարող են info@hayrenaser.org էլեկտրոնային հասցեին ուղարկել իրենց հեռախոսահամարը, հասցեն` ՀՀ-ում և ԼՂՀ-ում, և կազմակերպությունը նշված հասցեներով փոխանցի օրացույցը։
Փառաբանենք մեր հերոսների անցած ուղին և քաղենք հայրենասիրության դասեր։












