Գլխավոր » WestArmenia, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Սկանդալ Ֆրանսիայում. հրապարակվել են ֆրանսիացի պաշտոնյայի “թուրքամետ” նամակները. yerkirmedia.am

Հունվար 9, 2015թ. 22:13

Մեկ այլ սկանդալ էլ բացահայտվել է Ֆրանսիայում։ “Նուվել դը Աղմենի” ամսագիրը հրապարակել է 2012 թվականին Ֆրանսիայի սահմանադրական դատարանի անդամ Հուբերտ Հայնելի եւ թուրքական խորհրդարանի պատգամավոր Յաշար Յաքըշի էլեկտրոնային նամակագրությունը:

Դաշնակցության Արեւմտյան եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը “Երկիրն այսօրի” հետ հեռախոսազրույցում ասել է, որ սկանդալային նամակագրությունը գտել են համացանցում, որից պարզվել է, որ ֆրանսիացի պաշտոնյան 2012-ին նախ կազմակերպել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը բողոքարկվի եւ ուղարկվի սահմանադրական խորհուրդ, այնուհետեւ էլ նպաստել է, որ այն ճանաչվի հակասահմանադրական:

Ֆրանսահայերը պահանջում են, որ Հայնելը հրաժարական տա: “Մեր աշխատակիցը Yahoo-ի վրա փնտրելով գտանք այդ խոսակցությունը, քանի որ ուշադրությամբ հետեւում ենք բոլոր իրադարձույթուններին”,- ասաց Մուրադ Փափազյանը։

Ֆրանսիացի պաշտոնյա Հուբերտ Հայնելը վաղուց կապեր ունի Թուրքիայի ղեկավար շրջանակների հետ եւ զբաղված է թուրք-ֆրանսիական հարաբերությունների խորացմամբ: Իսկ թուրք պաշտոնյա Յաշար Յաքըշը 2007-2011 թվականներին գլխավորել է թուրք-ֆրանսիական բարեկամության խորհրդարանական խումբը: Հրապարակված նամակներից մեկը թվագրված է 2012 թվականի փետրվարի 28, իսկ ամրագրված ժամը՝ Սահմանադրական խորհրդի որոշումից 2 ժամ առաջ է: ֆրանսիացի պաշտոնյան այս նամակում իր թուրք գործընկերոջը հայտնում է, որ Խորհուրդը թուրքական կողմին բավարարող որոշում է ընդունելու:

Այս սկանդալային պատմությունից հետո Ֆրանսիայի հայ համայնքը պահանջում է Հուբերտ Հայնելի նկատմամբ հետաքննություն սկսել եւ նրան պատասխանատվության կանչել՝ Սահմանադրական խորհրդի անդամի երդումը խախտելու եւ կողմնապահության համար: Հարցին, թե ինչ քայլեր են արդեն ձեռնարկվել, Մուրադ Փափազյանը պատասխանեց, որ իրենք արդեն հանդես են եկել հայտարարությամբ։

Մանրամասները՝ Երկիրմեդիայի տեսանյութում


Դիտել WestArmenia, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն