Գյուլի գնահատմամբ` Սարգսյանի այցն ընդամենը սպորտային ջենտլմենություն է
Հոկտեմբեր 2, 2009թ. 18:27
<Այն ժամանակ ես առանց որևէ պայմանի մեկնեցի Հայաստան` դիտելու ֆուտբոլային խաղը: Ըստ էության, դա սպորտային ջենտլմենություն է>,-Ադրբեջան մեկնելուց առաջ <Էսենբողա> օդանավակայանում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Գյուլն ասել է, որ նա Հայաստան եկավ հենց այդ շրջանակներում, և հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահը նույն մոտեցումը կցուցաբերի: Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ հրավերի նամակն արդեն ուղարկել է, և եթե Սերժ Սարգսյանն այն ընդունի, ապա մեծ ընդունելություն է կազմակերպվելու:












