Գլխավոր » Society, Լրահոս, Ռուսաստան

Թուրքիայի սահմանի մոտ հայտնաբերվել է Գյումրիի դաժան սպանդի իրականացման մեջ կասկածվող ռուս զինվորը

Հունվար 13, 2015թ. 01:30

Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիի Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է: Ռուս սահմանապահներին հաջողվել է հայտնաբերել նրան Բայանդուր և Երազգավորս գյուղերի մոտակայքում, որոնք հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող գյուղեր են։ Ենթադրվում է, որ ռուս զինվորը Արփաչայ գետի կողմից ցանկացել է կտրել սահմանային փշալարերն ու անցնել Թուրքիա։

Այս պահին նա գտնվում է ռուս սահմանապահների մոտ:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ:


Դիտել Society, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն