Սգում ենք Ավետիսյան ընտանիքի անդամների ողբերգական մահը
Հունվար 13, 2015թ. 14:58
Խորապես սգում եմ գյումրեցի Ավետիսյան ընտանիքի անդամների ողբերգական մահը, ցավակցում զոհվածների հարազատներին, մեր բոլոր հայրենակիցներին:
Հավատում եմ,որ հայ բժիշկների հոգատարության շնորհիվ փոքրիկ Սերգեյը արագորեն կապաքինվի:
Վստահեմ, որ Հայաստանի և Ռուսաստանի պետական համապատասխան մարմինների աշխատանքի արդյունքում կբացահայտվեն տեղի ունեցած հանցագործության բոլոր հանգամանքները, մեղավորները համարժեք պատիժ կստանան, ինչպես նաև հետագայում կբացառվեն նման դեպքերի կրկնման հնարավորությունները:
Յուրի Նավոյան
«Ռուս-հայկական համագործակցություն»
կազմակերպության նախագահ












