Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան

Ի՞նչն է եղել Ավետիսյաններին սպանելու Պերմյակովի դրդապատճառը` ըստ ռուսական մամուլի

Հունվար 15, 2015թ. 00:07

Ռուսական մի շարք կայքեր անդրադարձել են երեկ Վալերի Պերմյակովի տված խոստովանական ցուցմունքներին: Մի շարք լրատվական աղբյուրներում կան լրացուցիչ տեղեկություններ, որոնք վերաբերում են անմարդկային սպանության դրդապատճառներին:

Մասնավորապես՝ «Lifenews» ու «newsru.com» կայքերը գրում են, Պերմյակովը պատմել է, թե դուրս է եկել զորամասից, քանի որ չի ցանկացել ծառայել, ուզել է փախչել ու անցնել Թուրքիայի սահմանը, որպեսզի իրեն չգտնեն ու ետ չվերադարձնեն: Մինչ Հայաստան տեղափոխվելն էլ Պերմյակովը ՌԴ-ում ծառայելիս մի անգամ փախել է զորամասից:

Զենքը ձեռքին դուրս գալով զորամասից` ինչ-որ պահի Պերմյակովը ցանկացել է ջուր խմել ու գիշերով մտել է Ավետիսյանների տուն: Երբ նրան նկատել են, Պերմյակովը վախեցել է, որ իրեն կհանձնեն զորամասի ղեկավարությանը, իսկ ինքը չէր պատրաստվում դատվել դասալքության համար: Հենց այդ պատճառով էլ իբր նա սպանել է Ավետիսյանների տան բոլոր անդամներին, փոխել շորերն ու փախել: Իսկ լացող փոքրիկ երեխայի ձայն էլ կտրելու համար դանակ է գործածել, քանի որ զենքի հետ խնդիր է առաջացել:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն