Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան

Ռուսներն իրենց անհեռատես քաղաքականության պատճառով կորցրին Հայաստանում իրենց վերջին հենարանը` Գյումրին

Հունվար 15, 2015թ. 00:15

Հայտնի արտահայտութուն կա, Ռուսաստանին խելքով չես հասկանա և իսկապես, ինձ մոտ տպավորություն է, որ այդ երկրի վերլուծական շրջանակները կտրված են իրականությունից ու չեն տիրապետում իրենց երկրի շուրջ ծավալվող իրադարձություններին: Ասածիս վկայությունը Գյումրիում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են, ռուսները ինձ համար շատ կասկածելի հանգամանքներում ձերբակալեցին իրենց վիժվածքի զավակին և միանգամից հրաժարվեցին հանձնել նրան հայկական կողմին, ինչը հանգեցրել է Ռուսաստանի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքի հայ հասարակության շրջանում:

Ես շուրջ երեք տարի աշխատել եմ Գյումրիում և մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ Գյումրին ամենառուսական քաղաքն է և այնտեղ իսկապես ստվար մի հատված ռուսամետ էր: Սակայն այն ինչ կատարվեց վերջին օրերին և գագաթնակետին հասավ ռուսական կողմի` հանցագործին հայկական կողմին չհանձնելու պատճառով, ատելություն սերմանեց ռուսական ամեն ինչի նկատմամբ իմ շատ սիրելի Գյումրի քաղաքում: Ռուսներն իրենց անհեռատես քաղաքականության պատճառով կորցրին Հայաստանում իրենց վերջին ԻՐԱԿԱՆ հենարանը: Ընդամենը պետք էր էդ վիժվածքին հանձնել հայկական կողմին: Այս երկիրը շարունակում է զարմացնել ինձ… նրանք չեն տեսնում, որ աշխարհով մեկ իրենց ազդեցությունը կորցնում են հենց նման քայլերի պատճառով:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի և բողոքի ակցիայի մասնակիցների միջև ընթացող բանակցություններն ավարտվեցին և մարդիկ հետ են քաշվում բազայի մերձակայքից: Պայմանավորվել են, որ վաղը 17:00 հավաքվելու են մարզի դատախազության մոտ և լսելու են ՀՀ գլխավոր դատախազի պարզաբանումը վիժվածքին արտահանձնելու մասով: Վաղվա թաղման արարողությունը շատ լարված կլինի և ավելի լավ է ռուսները հանձնեն էդ ստահակին և իրենց ու իրենց ընտանիքների անվտանգությունը, ինչպե սնաև իրենց երկրի քաղաքական հետաքրքրությունները կասկածի տակ չդնեն: Կեցցե թասիբով հայ ազգը:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Զոհրաբ Եգանյանը


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն