Պերմյակովի հայրը «Հույս, Հավատ, Սեր» աղանդի հոգևոր հովիվն է
Հունվար 15, 2015թ. 00:43
Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի հայրը հոգևորական է: Այս մասին փաստում է «Փրկությունը Հիսուսի մեջ է» եկեղեցու կայքը: Ըստ առկա տեղեկատվության՝ նշված կազմակերպությունը քրիստոնեական եկեղեցի է, որի կարգախոսն է՝ «Փրկություն Հիսուսով»: Եկեղեցին ավելի հայտնի է որպես «Հիսունականների եկեղեցի», որը Հայաստանում ճանաչված աղանդ է:
Կայքում Պավել Պերմյակովը ներկայացված է որպես եկեղեցու հոգևոր հովիվ: Ավելի վաղ ռուսկան Life News գործակալությունը զրուցել էր Պավել Պերմյակովի հետ, ով իր որդուն նկարագրել էր որպես «տան տղա»:












