Գլխավոր » Javakhq, Լրահոս, Հոգևոր, Վրաստան

Վիրահայոց թեմը Վրաստանի կառավարությունից պահանջում է վերադարձնել իր սեփականությունը` հայկական եկեղեցիները

Հունվար 15, 2015թ. 02:02

Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմն ուսումնասիրել է Հայաստանի ազգային արխիվն ու առաջին անգամ Վրաստանի կառավարությանը ներկայացրել մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանում գործած հայկական եկեղեցիների ստույգ թիվը:
Վրաստանի կառավարության կրոնական հարցերով զբաղվող պետական գործակալությանն ուղարկված նամակում թեմը ներկայացրել է համապարփակ տեղեկատվություն Վրաստանում մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը գործած 442 եկեղեցիների մասին:

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի խոսնակ Սուսաննա Խաչատրյանն ասել է, որ մինչ այդ թեմը Վրաստանի կառավարությանը ներկայացրել էր միայն գործող եկեղեցիների ցանկը: Այս ցուցակում ներառված են Վրաստանի հայկական բոլորը եկեղեցիները` գործող, խոնարհված, արդեն փլատակների վերածված եւ վրացականացված:
Այս կերպ թեմը Վրաստանի կառավարությունից պահանջում է վերադարձնել իրեն պատկանող սեփականությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի ներկայիս պետությունը Խորհրդային Վրաստանի իրավահաջորդն է:


Դիտել Javakhq, Լրահոս, Հոգևոր, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն