Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան

Արկադի Բախին. ռուսական ռազմաբազայում ծառայողական քննությունն ավարտվել է

Հունվար 15, 2015թ. 13:00

Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինը Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին երեկվա հանդիպմանը տեղեկացրել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքը ռուսական 102-րդ ռազմակայանում, եւ բոլոր մեղավորները բացահայտվել են:
Խոսքը Պերմյակովի փախուստի հետ կապված զինվորական խախտումներին է միայն վերաբերում: Գեներալ Բախինը հայտնել է նաեւ, որ Հայաստանի քրեական օրենսգրքի համաձայն հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Քրեական գործի շրջանակում հետագա աշխատանքները կիրականացնեն Հայաստանի եւ Ռուսաստանի համապատասխան իրավապահ մարմինները:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն