Արեւմուտքից սնվող գրանտակերները մի առանձնահատուկ տարերքի մեջ են Գյումրու ոճրագործի ռուս լինելու եւ ռուսական բազայում ծառայելու փաստից
Պարզապես զզվանք է առաջացնում մարդկային վշտի եւ ողբերգության վրա ձեռքեր տաքացնելը, ինչով այս օրերին զբաղված են սոցիալական ցանցերի <գեներալները>: Արեւմուտքից սնվող գրանտակերները մի առանձնահատուկ տարերքի մեջ են Գյումրու ոճրագործի ռուս լինելու եւ ռուսական բազայում ծառայելու փաստից, չնկատելով, որ իրենց ներքին հրճվանքը բացահայտորեն զգացվում է նրանց խոսքերից ու պահվածքից: Մի տեսակ մրցակցություն է սկսված, ով ավելի խիստ կհայհոյի ռուսներին եւ Ռուսաստանին, նա ավելի շատ է ցավում սպանված հայ ընտանիքի համար: Իրականում ճիշտ հակառակն է:
Մեր երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունն էլ Ռուսաստանին հայհոյելով չի որոշվում: Ընդհակառակը: Ռուսաստանի աջակցությամբ ենք ապահովում մեր անվանգությունը արտաքին թշնամիներից եւ այս հարցում անկախության 24 տարիների ընթացքում Հայաստանի բոլոր իշխանությունները նույն մոտեցումն են ունեցել:
Եթե Ադրբեջանի ռազմական ծախսերը անցած տարի կազմել են 3,8 մլրդ դոլար, իսկ մերը` 300-400 մլն դոլար, բայց մենք ունենք համարժեք սպառազինվածություն, ապա ի գիտություն անտեղյակների, դա տեղի է ունենում Ռուսաստանի կողմից խոհրդանշանական գներով նույն ռազմատեխնիկան Հայաստանին հատկացնելու արդյունքում: Սա միայն ռազմական առումով անվտանգության մասին, ինչպիսիք ոչ մի այլ երկիր կամ երկրների միություն մեզ չի առաջարկել, չխոսելով էներգետիկ, ռազմաքաղաքական, միգրացիոն, ֆինանսական եւ այլ գործոնների մասին:
Եթե որոշ ծախու արարածներ փորձում են, օգտագործելով դաժան հանցագործության հետեւանքով մեր բոլորիս շոկային իրավիճակը, խաթարել մեր երկրի անվտանգությունը, ապա թող չհուսան, որ ժողովուրդը կգնա իրենց հետեւից: Մենք իրավունք չունենք, նրանց առաջարկած ճանապարով գնալով, վտանգենք Հայաստանի անկախությունն ու գոյությունն ընդհանրապես, հայտնվելով 100 տարի առաջ կոտորված մեր հայրենակիցների, կամ հիմա սեփական հայրենիքում կոտորվող մեր բարեկամ ժողովրդի` եզդիների իրավիճակում:
Սա մշտապես պետք է հիշենք:
Գրում է Արա Մարտիորսյանն իր ֆեյսբուքյան էջում:












