Գյումրեցիներին Կոստանյանի պատասխանը չի գոհացրել
Հունվար 15, 2015թ. 15:56
“Դա օգուտ չի տալու երբեք, ուզում ա շատ ավելի բազմամարդ լինի, ուզում ա, ընդհանրապես բազմամարդ չլինի, ուզում ա, ընհանրապես որեւէ հանրահավաք չլինի։ Մենք իրականացրել ու իրականացնելու ենք մեր գործառույթներն` անկախ որեւէ հանրահավաքից կամ որեւէ պահանջից”,- այսօր Գյումրիում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Նա նաեւ հայտնել է, որ Պերմյակովը շարունակում է գտնվել ռուսական ռազմաբազայի տարածքում եւ գտնվելու է այնտեղ։ Հայաստանի իրավապահներն այսօր կլինեն ռազմաբազայում` նրան ՀՀ-ի կողմից առաջադրված մեղադրանքը ներկայացնելու եւ քննչական այլ գործողություններ իրականացնելու համար։ Аայս պատասխանը գյումրեցիներին չի գոհացրել եւ նրանք այսօր դուրս են գալու ցույցի, ինչպես երեկ հայտարարվել էր ռուսական ռազմաբազայի մոտ բողոքի բազմամարդ ակցիայից հետո։












