Գլխավոր » Politics, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Եթե տեղի ունեցածը լռության մատնվի, ապա կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն խորացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջացած սպին

Հունվար 15, 2015թ. 19:56

«Ողբերգությունը սահմռկեցուցիչ է, իսկ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների մահը ցնցում է մինչև հոգու խորքը». Գյումրիի ողբերգության առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում այսպես է գրում ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը:

Նա ցավակցություն է հայտնել ոչ միայն զոհերի հարազատներին, բարեկամներին, այլև ողջ հայ ազգին:
Մարկեդոնովը նշել է, թե քանի որ ողբերգությունը կապված է Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողի հետ, գործը վերածվել է քաղաքական հարցի: Նա մի քանի հանգամանք է կարևորել:
Նախ` պետք չէ թերագնահատել Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվությունը և այն համարել Պետդեպի ու ԿՀՎ-ի կողմից մտացածին երևույթ: Ըստ նրա` եթե տեղի ունեցածը լռության մատնվի, ապա կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն խորացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջացած սպին և խաղալ այս ողբերգության վրա՝ սեփական նպատակներով:

«Դա թույլ չտալու համար պետք է լինի ինչ-որ արձագանք, հարկավոր է հայկական կողմին հրավիրել ոչ թե ձևական, այլ իրական նախաքննության, հանցագործի համար իրական պատժի` հրապարակային դատի հիման վրա: Չեմ կարծում, թե Լինչի դատաստանը լավագույն ելքն է: Երկրորդ` դժվար է, սակայն հարկավոր է հանդարտեցնել հույզերը և քաղաքական կրքերը»,- գրել է Մարկեդոնովը:

Կարևորել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի նշանակությունը ոչ միայն Ռուսաստանի,այլև Հայաստանի համար: «Դա չեն փոխարինի բարի եվրոպացիները»,- նշել է նա: Իր գրառման մեջ ռուսաստանցի վերլուծաբանն անդրադարձել է նաև իր երկրին և իր համար նախընտրելի հռետորաբանությանը: Նրա որակմամբ` ավելի պակաս գոռոզություն է պետք ցուցաբերել: Նրա որակմամբ` դժվար գլուխկոտրուկը պետք է լուծեն Երևանն ու Մոսկվան: Առանց դրա լուծման, նրա կարծիքով, կլինեն լուրջ խնդիրներ:


Դիտել Politics, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն