Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան

Գյումրիի սպանության գործի ընդդատությունը պատկանում է ՀՀ-ին. Կարեն Անդրեասյան

Հունվար 15, 2015թ. 13:30

Միջպետական պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ՝ Գյումրիի սպանության գործի ընդդատությունը պատկանում է ՀՀ-ին: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ նշելով, որ ակնկալում է, որ գործի քննությունը և հետագա ընթացքը տեղի կունենա ՀՀ-ում, կդատապարտվի ՀՀ-ի օրենսդրությամբ և ՀՀ մարմինների կողմից:

«Հենց նույն միջպետական պայմանագրով մեղադրյալն այժմ գտնվում է ՀՀ-ի տարածքում և արտահանձնման կամ հանձնման մասին խոսք չկա, կա միայն փոխանցելու մասին խոսք և կարծում եմ, որ Գլխավոր դատախազությունը գրավոր կպահանջի այդ փոխանցումը, որպեսզի գործընթացները լինեն այնպես, ինչպես ակնկալում է մեր հասարակությունը»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ գլխավոր դատախազի գործողությունները, պատասխանեց. «Որևէ գործողություն ես չեմ մեկնաբանել, բայց նրա տրամադրած տեղեկատվությունը օգտակար է մեր տեղեկատվության համար: Չեմ էլ կարող իրար համեմատել նրա հայտարարությունները, բայց դատավարությունը պետք է լինի Հայաստանում, այդ պատասխանը ճիշտ է»:

Անդրադառնալով կատարվածի հետ իր աշխատանքային պարտականություններին, ասաց. «Այս պահի դրությամբ, որևէ օրենքի խախտում չենք արձանագրել, այլ բան է, որ բոլորս ունենք մտահոգություններ, և եթե դրանք ճիշտ ձևով չփարատվեն, կարող են դառնալ մարդու իրավունքների խախտում: Այդ ժամանակ կտեսնեք մեր հայտարարությունը և մեր պաշտոնական գնահատականը»։


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն