Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան

Ռուսը հանգիստ նստած է ու հայը էլի հայի գլուխ ջարդեց, սա՞ էր մեր պահանջը. Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ

Հունվար 15, 2015թ. 23:43

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Շիրակի մարզի դատախազության դիմաց հավաքված ցուցարարներին հորդորեց տուն գնալ: Վերջինս բարկացած դիմելով գյումրեցիներին, հարցրեց, թե արդյոք սա էր նրանց ուզածը:

«Ռուսը հանգիստ նստած է ու հայը էլի հայի գլուխ ջարդեց: Պրովոկատորները լեփլեցուն են ու մունդռեցին իրավիճակը: Էսպես խաղաղ չէի՞նք կարող լսել իրար: Մենք միմյանց թշնամի չենք: Հիմա 14 վիրավոր կա, որից մեկը ծանր և 13 ձերբակալված: Սա՞ էր մեր պահանջը»,-ասաց նա:

Գյումրեցիներից մեկն ասաց, թե իրենց ուզածը ռուսն է, ինչին ի պատասխան սրբազանը բարկացած ասաց. «Ձայնդ կտրե՛, նման չհասկացողների ձայնը կտրե՛ք»:

Նա հորդորեց գոնե մեկ անգամ լսել, երբ հոգևորականն է խոսում. «Այսօրվա համար այսքանը բավարար է: Ես մտնում եմ դատախազի մոտ և միջնորդելու եմ, որ ձերբակալվածները ազատվեն, բայց դուք դրա համար գնալու եք տուն: Աստված ձեզ օրհնի, գնացե՛ք տուն»:

Tert.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն