Հայ պատգամավորը ռուսական ռազմաբազայում տեսել է կալանավորված Պերմյակովին
Պատգամավորն ու մեկ ցուցարար կայցելեն ռուսական ռազմաբազա՝ տեսնելու Վ. Պերմյակովին
ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Շիրակի դատախազության մոտ հավաքված քաղաքացիներին ասաց, որ ինքը և ևս մեկ հոգի գնում են ռուսական ռազմաբազա՝ տեսնելու ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին, ով մեղադրվում է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ:
Նա ասաց, որ հնարավորություն դեպքում կնկարահանեն կամ կլուսանկարահանեն՝ քաղաքացիներին ցույց տալու համար:
Հիշեցնենք, որ գյումրեցիները պահանջեցին ՀՀ գլխավոր դատախազից, որպեսզի հնարավարություն ստեղծի նկարահանել զինծառայող Վ. Պերմյակովին և հեռուստատեսությամբ ցուցադրել, որպեսզի համոզվեն, որ նա ՀՀ տարածքում է:
Մ. Գրիգորյանը նաև ասաց, որ բանակցել է գլխավոր դատախազի, Շիրակի մարզի ոստիկնապատեի հետ և այժմ ազատ կարձակեն բերման ենթարկվածներից երկուսին:
Պատգամվոր Զարուհի Փոստանջյանն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնակցությամբ խորհրդակցությունից դուրս գալով ակցիայի մասնակիցներին ասաց, որ դատախազը դեռևս հստակ չի կարող ասել, թե երբ նամակ կգրի ՌԴ գլխավոր դատախազին Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու խնդրանքով, քանի որ իրեն դրա համար հիմքեր են հարկավոր։
Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը այցելելով ուսական ռազմաբազա անձամբ տեսել է կալանավորված Վալերի Պերմյակովին: Պատգամավորը հավաքվածներին վստահեցրեց` անձամբ ճանաչել է նրան:












