Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան

Սարգսյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Հունվար 18, 2015թ. 17:50

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի եւս մեկ անգամ ցավակցություն հայտնի Գյումրիում մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին, ինչպես նաեւ ամբողջ հայ ժողովրդին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով, զրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կանցկացվեն ամենասեղմ ժամկետներում, եւ մեղավորներն օրենքով նախատեսված պատիժ կկրեն:

Ռուսաստանի նախագահը նաեւ հույս է հայտնել, որ Հայաստան ժամանակ ռուսաստանցի բժիշկները հայ գործընկերների հետ անհրաժեշտ ամեն ինչ կանեն՝ ողբերգության արդյունքում ողջ մնացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին բարձրորակ բուժօգնություն ցուցաբերելու համար: Պուտինը վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է բժշկական ինքնաթիռ ուղարկել՝ հետագա բուժման նպատակով փոքրիկին Մոսկվա տեղափոխելու համար:

Բացի այդ, հեռախոսազրույցում Պուտինն եւ Սարգսյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցեր:


Դիտել TOP, Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն