Գյումրեցի 6 ամսական փոքրիկի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր
Հունվար 18, 2015թ. 19:29
Գյումրեցի 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը՝ կայուն ծանր:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանն ասել է, որ որեւէ առաջընթաց կամ հետընթաց չկա, այժմ իրենց ընթացիկ հետազոտություններ են իրականացնում: Փոքրիկը միացված է արհեստական շնչառության ապարատին, գտնվում է Մանկական վերակենդանացման բաժանմունքում:












