Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Վրաստան, Տարածաշրջան

Վրաստանի ԱԳ փոխնախարար. Գյումրիում կատարվածը ամենադաժանն է 21-րդ դարի բոլոր ողբերգություններից

Հունվար 18, 2015թ. 19:36

Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան «հոգեցունց» է անվանել Գյումրիում իրականացված սպանությունը:

«Հոգեցունց էր փաստը, որ տեղի է ունեցել հայկական Գյումրի քաղաքում, եւ որը կապված էր Ավետիսյանների ընտանիքի հանդեպ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայից փախուստի դիմած զինծառայողի անմարդկային, չափազանց ցինիկ գործողության հետ, ինչի հետեւանքով ընտանիքի 6 անդամ սպանվեց»,- Վրաստանի փոխարտգործնախարարի խոսքերն է մեջբերում Civil.ge կայքը:

«Անկեղծորեն ցավակցում ենք զոհվածների ընտանիքին ու մտերիմներին: Հույս ունենք, որ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը ողջ կմնա»,- հեռուստաալիքներից մեկին տված մեկնաբանությունում ասել է պաշտոնյան:

Ջալագանիայի խոսքով, «հարեւան եւ բարեկամ երկրում տեղի ունեցած ողբերգությունը, թերեւս, ամենադաժանն է 21-րդ դարի բոլոր ողբերգություններից»:

«Մենք վստահ ենք եւ ցանկանում ենք հավատալ, որ արդարությունն ու արդարադատությունը կհաղթանակեն, եւ մեղավորը, այն պատճառով, որ սա հաստատված փաստ է, կպատժվի համապատասխան կերպով»,- նշել է Դավիթ Ջալագանիան:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Վրաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն