Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան

Ռուսական ռազմաբազան նպատակ ունի կոծկե՞լ հանցագործությունը

Հունվար 18, 2015թ. 19:49

ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի ղեկավարությունը, փորձում է լռել շարքային զինծառայող Վալերի Պերմյակովի դասալքության փաստի մասին:

Նման տեսակետ news.am-ին հայտնել է ռազմական շրջանակները ներկայացնող անձը: Նրա խոսքով՝ դրա մասին է վկայում այն, որ դատելով պաշտոնական տեղեկատվությունից, հայկական կողմը ահազանգն տացել է հունվարի 12-ի կեսօրից հետո: Սակայն այդ պահին ռուսական կողմին պետք է հայտնի լիներ զինվորի դասալքության մասին արդեն մի քանի ժամ առաջ, հատկապես, որ զինվորը լքել էր պոստը:

«Տվյալ դեպքում գործ ունենք հանցագործությունը կոծկելու հետ: Ռուսական կողմը կարող էր եւ պարտավոր էր մտածել զինված զինվորի կողմից քաղաքի փողոցներով անթույլատրելի «զբոսանքի» հնարավոր հետեւանքների մասին եւ համապատասխան տեղեկատվությունը փոխանցել հայ գործընկերներին: Դատելով տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից, դա չի արվել»,-ասել է զրուցակիցը՝ հիշեցնելով, որ Ոստիկանության հաղորդագրության համաձայն, ժամը 12.30-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության բաժին ահազանգ ստացվել, որ Մյասնիկյան-188 հասցեի տանը հրազենային վնասվածքով մարդկանց մարմիններ կան: Այսինքն, տեղեկատվությունն ստացվել է ոչ ռուսական կողմից:
Հարցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդել տեղի ունեցածը թաքցնելու փորձը, զրուցակիցը պատասխանել է, որ հնարավոր է ռուսական կողմը փորձել է ինքնուրույն կարգավորել հարցը՝ առանց աղմուկ բարձրացնելու:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն