Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան

ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն. «Մենք բոլորս պետք է դաս քաղենք տեղի ունեցած ողբերգությունից և ամեն ինչ անենք, որպեսզի նմանատիպ դեպքերը չկրկնվեն»

Հունվար 19, 2015թ. 21:01

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Սգում ենք ողջ հայ ժողովրդի հետ: Մինչև վերջին պահը մենք հույս ունեինք և աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ և ռուս բժիշկները: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, թեև մենք բոլորս դրան հավատում ու սպասում էինք: Երեխայի կորուստը մեծ ցավ է: Չկան խոսքեր, որոնք կմեղմեին այդ սարսափելի ողբերգության ցավ: Բայց նաև այս պայմաններում պետք է մարդ մնալ: Մեծամասնությունն ամեն ինչ հասկանում է: Սուգը դա վիշտն ու աղոթքն է: Մենք բոլորս պետք է դաս քաղենք տեղի ունեցած ողբերգությունից և ամեն ինչ անենք, որպեսզի նմանատիպ դեպքերը չկրկնվեն: Կարող ենք վստահեցնել, որ հանցագործը և նրանք, ովքեր կարող էին կանգնած լինել նրա հետևում՝ կկրեն արժանի պատիժ»:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն