Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան

Ոճրագործին կախելով, վառելով միայն կնպաստենք գործի չբացահայտմանը

Հունվար 21, 2015թ. 13:23

Գյումրիի ոճրագործության առաջին օրվանից չի դադարում համաժողովրդական հիստերիան. «սպանենք հա սպանենք, կանացի խալաթ հագցնենք, էլեկտրական աթոռին դնենք, կտրտենք շներին կերակրենք», և այլն։

Հիրավի անսպառ է մարդու երևակայությունը, երբ գազազած է։ Նման լարված իրավիճակում, ոչ մեկի դատողությունը չի աշխատում, որ հարցնի՝ գուցե էդ տականքը միայնակ չի գործել, գուցե և՛ ներսում, և՛ դրսում հանցակիցներ ունի, գուցե կան պատվիրատուներ և՛ ներսում, և՛ հատկապես դրսում, ովքե՞ր են դրանք, ի՞նչ նպատակ են հետապնդել, գուցե հասնո՞ւմ են իրենց նպատակին՝ Հայաստանում «մայդան» սարքելու։ Հասկացանք՝ որ դատելը Հայաստանում պիտի դատվի, Հայաստանից չի կարելի դուրս թողել դրան, բայց մի հատ չփորձե՞նք պարզել էդ ոճիրի տակն ինչ կա ու ովքեր։ Իսկ եթե պարզվի, որ ոճրագործությունը մեր դարավոր թշնամու ձեռքի գործն է… Կախելու, վառելու, կտրտելու և այլ մահապատիժների կողմնակիցները ոնց որ մի քիչ շատ ու եռանդուն են անցել ֆեյսբուքյան կրքեր բորբոքելուն։ Չեք կարծո՞ւմ, որ դրանով շեղում եք մարդկանց սթափ կշռադատելու ճանապարհից։ Ոմանք գուցե դիտավորյա՞լ են անում։
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Դավիթ Միրզոյանը:


Դիտել Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն