«Խոպ, ստոպ» ասելու հերթը իմն է. Նիկոլայ Բաղդասարյան
Օրերս հեռակա բանավեճ տեղի ունեցավ փաստաբան Ն.Բաղդասարյանի եւ պաշտոնաթող գնդապետ, ռազմական մեկնաբան Բարանեցի միջեւ։
«Իմ խոսքին Բարանեցը արձագանքեց այսպես՝ «Խոպ, ստոպ», ու փորձեց հիմնավորելով իր տեսակետը՝ հղում անելով ՌԴ քր. օր. 13-րդ հոդվածի վրա, որի համաձայն ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության:
Բայց ի՞նչ «Խոպ ստոպ», պարոն Բարանեց, երբ սպանության քրեական գործը կատարվել է ՀՀ տարածքում, կասկածյալը ձերբակալվել է ՀՀ տարածքում, ուրեմն պետք է գործի բացառապես ՀՀ օրենսդրությունը: Այստեղ ի՞նչ գործ ունի ՌԴ քրեական օրենսգիրքը:
Այնպես որ, «Խոպ, ստոպ» ասելու հերթը իմն է՝ Պերմյակովը չի գտնվում ՌԴ-ում, հետեւաբար ՌԴ քրեական օրենսգիրքը Հայաստանի Հանրապետությունում չի՛ գործում եւ երբեւէ չի՛ կարող գործել: «Խոպ, ստոպ» անելուց առաջ պետք է իրավունք իմանալ»,- մեր թղթակցին ասաց ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:












